Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղից էր, չթուլացավ փիլիսոփայական գրքերի ընթերցման մեջ է ոչ էլ հեռացավ Ներսես վարդապետից, այլ որքան ժամանակ Ներսես վարդապետը մնաց Մեծ անապատում, այնտեղ մնաց նաև տեր Մելքիսեթը, և երբ Ներսես վարդապետը ելավ, գնաց Վասպուրական երկրի Լիմ կոչված կղզին, որ ծովի մեջ է և այնտեղ անապատ շինեց, այս Մելքիսեթը նույնպես Ներսես վարդապետի հետ գնաց Լիմ։

Եվ երբ շատերը հավաքվեցին և տեղի միաբանները բազմացան, հինգ ուրիշ եղբայրներ միաբանվեցին Մելքիսեթի հետ, և բոլորն էլ ձեռք առան փիլիսոփայական գրքեր ու սկսեցին ջանադրությամբ կարդալ։ Նրանք հայտարարելով օրական մեկ ժամ նշանակեցին միմյանց հետ հավաքվելու, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը, ինչ որ գտած լինի գրքերի խոսքերից [նշանակությունը պարզած լինի], այնտեղ ամենքին հայտնի, որպեսզի մյուսները նույնպես, սովորեն, որով աճի, նորոգվի, ավելանա այն գիտությունը: Այսպես արին երկու տարի, իսկ նրանից հետո միաբանված եղբայրները ձանձրացած փիլիսոփայական գրքերի ընթերցումից ետ կանգնեցին, որովհետև չարչարանքը շատ էր, իսկ մխիթարությունը՝ սակավ, որովհետև տակավին չէին իշխում խոսքի վրա և քաղցրության համը չէին առել, որով ամեն չարչարանք նվաստ ու երկրորդական է երևում դրա համեմատությամբ, ինչպես վկայում է Դավիթ փիլիսոփան [Անհաղթը]:

Բայց տեր Մելքիսեթը չթողեց փիլիսոփայական գրքերը և դրանց ընթերցումից չթուլացավ, այլ անդադրում տքնությամբ գիշեր–ցերեկ կարդում էր ու մտածում, բերում էր Ներսես վարդապետին ցույց տալիս և հարցնում, թե արդյոք ուղիղ է գտած խոսքը։

Բազմաջանք ընթերցման հետ, որ անում էր ու խորհում միշտ, մշտապես տեսական իմաստության մեջ լինելով՝ սրա հետ նաև գործնական առաքինությունը միասին վերցրած, առաջ էր տանում։ Անապատի կարգ ու կանոնը հավասարապես սովորական եղբայր-միաբանների հետ կատարում էր։ Նաև նրանցից ավելի գերազանց գիշերը անց էր կացնում աղոթքներով ու պաղատանքներով՝ ուղղված տիրոջը և ամեն իմաստություն տվող տեր-աստծուն, որպեսզի սա իր համար