Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաճարի և այլ սրբերի հովանու ներքո մեծ աթոռ Սսի հայրապետության մեջ, երբ այս տարի Լուսավորչի աջը գողացան, տարան, իսկ աթոռը դատարկ մնաց, դառն ու չար ժամանակում՝ Ջհանշահի պարոնության ժամանակ, որ իր չարությամբ լցված գնաց Վրաստան, իսկ վրացիք ինչ քրիստոնյաներ, որ հայ ազգից կային, բոլորին բռնի Շամշուլդա բերդում արգելափակեցին և նրանց ամենևին չօգնեցին։ Իսկ չար Ջհանշահը իր չար զորքով վրա տվեց և գրավեց Շամշուլդա բերդը, ինը հազար քրիստոնյա (հայ) և էլ ավելի քահանաներով հանդերձ սրի քաշեցին, իսկ կանանց ու երեխաներին գերեցին։ Այս աղետները ո՞վ կարող Է պատմել կամ գրի առնել, իսկ այս ամենը մեր երկրի վրա գալիս են մեր մեղքերի համար»։

Սրանից հետո Սպահանից ելանք, գնացինք սրա գավառը, որ Գանդիման են կոչում, այն գյուղը, որ անվանվում է Վաստիկան. այդտեղ գտանք մի Հայսմավուրք, որի հիշատակարանը այսպես էր. «Ավարտվեց այս սուրբ Հայսմավուրք գիրքը հայոց 891 [1442] թվականին բազում մեղքեր գործած գրիչ Կարապետ քահանայի ձեռքով. մահտեսի Մխիթարի խնդրանքով։ Այս սուրբ գիրքը գրվեց Վան քաղաքում սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի, սուրբ Ստեփանոս նախավկայի և Սահակ հայրապետի189 հովանու ներքո տեր Կիրակոսի կաթողիկոսության ժամանակ։ Այս տարի եպիսկոպոսների ու վարդապետների ժողով եղավ Վաղարշապատ մայրաքաղաքում, որոնց գլխավորներն էին մեծ րաբունապետ Թովման և Հովհաննես վարդապետը, ամենայն հայոց կաթողիկոս դրին Էջմիածնում տեր Կիրակոսին։ Նոր նորոգվեց սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռը ըստ մեծ Ներսես հայրապետի, Սահակ Պարթևի և Վարագա սուրբ ուխտի մեր առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի, Ջհանշահի թագավորության ժամանակ, որ այս տարի գրավեց անառիկ Ջռել բերդը190 և Ջուլամերիկ». այս էլ այսպես։

Մենք նաև գնացինք Ուռհա քաղաքը, Ուռհայի վանքը, որտեղ գտնվում Է սուրբ Եփրեմ խուրի Ասորու191 տապանը, տեսանք մի Ճաշոց192, որի հիշատակարանը հետևյալն Էր։

«Եվ արդ՝ այս Ճաշոցի սկիզբը գրվեց սուրբ ուխտ Մատնավանքում193 և ավարտվեց Արծկե քաղաքում ութ հարյուր