իննսուներկու [1443] թվին Ջհանշահի՝ Ղարայուսուֆի որդու թագավորության և մեր Լուսավորչի աթոռի տեղապահ տեր Կիրակոս ընդհանուր հայոց կաթողիկոսի հայրապետության ժամանակ, որովհետև մինչև սույն տարին մեր Լուսավորիչ Գրիգորի աջը Սսում էր, և մեր հայոց ողջ ազգը հնազանդված էինք Կիլիկիայի աթոռին, իսկ այժմ շնորհիվ նույնի և սուրբ հոգու օժանդակության վերստին եկավ նույն Վաղարշապատ194. Էջմիածին Շողակաթի տաճարը և հաստատվեց հայ ազգի գերապատիվ ու հրաշափառ աթոռը, որը թող հաստատուն պահի տեր Հիսուսը. ամեն». այս էլ այսպես։
Նաև գտանք մի ավետարան, երբ կարդացինք հիշատակարանը, այսպես էր գրված։
«Եվ արդ՝ այս սուրբ ավետարանը սկսվեց Արզնիում հայ ազգի երկու կաթողիկոսների՝ տեր Գրիգորի և տեր Կիրակոսի հայրապետության ժամանակ, որովհետև երբ գրվեց այս սուրբ ավետարանը չորս տարի էր, որ Լուսավորչի աջը Սսից կորել էր։ Լուրը հասավ Վաղարշապատ, ուստի հավաքվեցին վարդապետներ, եպիսկոպոսներ, քահանաներ՝ յոթ հարյուր հոգի, և սուրբ Լուսավորչի աթոռը հաստատեցին Էջմիածնում և մի Կիրակոս անունով առաքինի ու ճգնավոր մարդու կաթողիկոս օծեցին և հաստատեցին սուրբ Լուսավորչի աթոռը։ Այժմ ավարտվեց այս սուրբ ավետարանը Արզնի195 ամուր բերդում Սուրբ Աստվածածնի, Սուրբ նշխարների196, որ այստեղ էին հավաքված, հովանու ներքո, տեր Մկրտիչ արքեպիսկոպոսի առաջնորդության ու եպիսկոպոսության, Հովհաննես կրոնավորի երեցփոխության ժամանակ՝ խառն ու նեղ ժամանակ, բազմամեղ գրչի՝ Ավետիս անարժան աբեղայի ձեռքով Համզա սուլթանի աշխարհակալության օրոք հայոց 893 [1444] թվականին». այս էլ այսպես։
Սրանք գրելուց հետո Լուսավորչի աջի Սուրբ աթոռ Էջմիածին գալու մասին էլ ավելի հաստատ պատմություն ունենք, որին ես հանդիպել եմ Անկյուրա քաղաքում. գտա մի Հայսամավուրք այն եկեղեցում, որն անվանում են Սուրբ հոգի։ Հայսմավուրքը չափազանց երկարաբան հիշատակարան