Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուներ, բայց խոսքը կարևոր լինելու համար, ամբողջ գրվածը նույն շարադրությամբ անթերի գրեցի այստեղ։ Եվ խոսքի երկարության համար ոչ ինձ մեղադրիր, ոչ էլ առաջին գրողին, որովհետև պատմության բնույթը այդպես է պահանջում, քանզի երկար է պատմությունը, որի սկիզբը այս է. «Արդ՝ գրվեց այս սուրբ գիրքը հայոց 910 [1461] թվականին Քաջբերունի197 երկրում, Արճեշ քաղաքում ամենաօրհնված Սուրբ Աստվածածնի տաճարի հովանու ներքո ամենայն հայոց տեր Զաքարիա կաթողիկոսի հայրապետության, նետողների ազգի198 Ջհանշահ թագավորի բռնակալության ժամանակ, որը բազմաթիվ ավազակներով և անթիվ զորքով ելավ, գնաց, մտավ Իրաքի երկիրը և ամբողջը գըրավեց իր իշխանության տակ, հասավ մեծ քաղաք Սպահան, որ Շոշ քաղաքն է, որտեղ Դանիել մարգարեն երազը տեսավ.199 [քաղաքը] ամուր էր ու բազմամարդ, որոնք [բնակիչները] կռվով դիմադրեցին նրան, բայց սա հաղթեց նրանց և քաղաքը գրավեց, ամբողջ զորքը սրի ճարակ դարձրեց և սրածեց: Քանդեց ու ավերեց, գետի ջուրը կապեց քաղաքի վրա և նրանք, որոնք նկուղներում, ներքնատներում ու դարաններում մտած և թաքնված էին, բոլորը ջրասույզ խեղդամահ եղան, ոչնչացան։ Ամբողջ քաղաքը տապալվեց նրանց վրա, քանի որ հողաշեն էր։ Այնտեղից գնաց, մտավ Հրե, Խորասան և թաթարների ամբողջ երկիրը առավ իր իշխանության տակ՝ դարձյալ վերադարձավ իր գահը՝ Շահաստան քաղաքը՝ Թավրիզ։ Սրան ընդառաջ գնաց Աղթամարի Սուրբ խաչի աթոռակալ տեր Զաքարիա հայրապետը, որ արքայազն էր՝ Գագիկ200 արքայի թոռներից ու շառավիղից, բազմաթիվ ընծաներով ու նվերներով, որոնք սիրով ընդունեց արքայից արքա Ջհանշահ փադիշահը և Բեզում թագուհին, [նրանք] պատվեցին, մեծարեցին կաթողիկոսին, նրան տվին զգեստանվեր և պարգևեցին մեր սուրբ Գրիգոր Լուավորչի աջը և պատրիարքության պատիվ։ Սա (կաթողիկոս) աստծու առաջնորդությամբ և սուրբ Լուսավորչի կամքով ու փադիշահի հրամանով եկավ աստվածարյալ, աստվածանկար սուրբ Գրիգորաշեն և երկնանման կաթողիկե Սուրբ Էջմիածին՝ սուրբ Գրիգորի առաքելաշնորհ աթոռը և նստեց իբրև ինքնակալ պատրիարք ընդհանուր ամբողջ