Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեկ. սա Ղազբին քաղաքում թագավորին էր ծառայում։ Սպահանից եկողներին հարցնում էր քաղաքի որպիսության, ինչ-որ պես-պես բաների, մանավանդ գինու մասին։ Սրանից-նրանից քանիցս հարցրեց, բոլորն էլ միանման ասացին, թե գինու արգելքը չհաստատվեց, որովհետև մշտապես գինով հարբած մարդիկ են շրջում հրապարակներում ու փողոցներում, և բոլոր տեղերում։ Իսկ եպարքոսը խիստ հոգալով սրանից-նրանից հարցնում էր, թե ինչու Սպահան քաղաքում գինու արգելքը չի հաստատվում։ Ամեն մեկը ըստ իր կարծիքի պատասխանում էր։ Բայց ոմանք, որոնք ոխ ունեին Սպահան քաղաքի պետի դեմ, հանցանքը նրա վրա բարդելով ասացին, թե գուցե քաղաքի պետը թույլ է տալիս իր շահի համար, որպեսզի ինքը վաճառողներին ու գնողներին բռնի, տագանի, կաշառք առնի և շատ դրամ շահի նրանցից։

Ւսկ եպարքոսը այս խոսքերը ուրիշների խոսքերի հետ, որ լսել էր պատմողներից, հայտնեց թագավորին զրույցի մեջ, որ իրար հետ անում էին թագավորին ու եպարքոսը։ Եպարքոսը թագավորին ասաց․ «Եթե հրամայես, արքա, թագավորի հավատարիմ ծառայողներից մեկին կուղարկենք Սպահան քաղաքը, որպեսզի բարձր աղաղակով մունետիկ շրջեցնի քաղաքի մեջ, և գինու արգելք դնի, իսկ ինքը այնտեղ մնա, ծածուկ զննելով դիտի, թե ստու՞յգ են այն խոսքերը, որ քաղաքի պետի մասին ասվեցին»։ Թագավորը այս խոսքին հավանություն տվեց, հրամայեց եպարքոսին, թե կանես ըստ քո ասածի։ Ւսկ եպարքոսը ընտրեց թագավորական ծառայողներից մեկին, որ թագավորի առջև սպասավորներից էր՝ մի մարդ, որ իր գործի մեջ զգաստ էր ու փութաջան և երիտասարդական հասակի մեջ էր, որի անունն էր Նաջաֆղուլի բեկ։ Նրան պատվիրեց գնալ Սպահան քաղաքը վերստին արգելք դնել գինու վրա, որպեսզի Սպահան քաղաքում բնավ գինի չերևա, նաև ծածուկ քննելով տեղեկանալ այն խոսքերին, որ քաղաքի պետի մասին արվեցին։

Ւսկ Նաջաֆղուլի բեկը եպարքոսի հանձնարարությամբ փքացած մտքով, գոռոզացած սրտով ելավ Ղազբինից, եկավ մտավ Սպահան քաղաքը և սաստիկ տագնապահար, բազմաթիվ սպառնալիքներով ու ահարկու խոսքերով բոլորին զարհուրեցնելով՝ արգելք դրեց գինու վրա. մունետիկ, որ