Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմաթիվ նեղություններ էին տալիս այդ ողորմելիներին:

Սրանից հետո, երբ եպարքոսը տեսավ, թե անհնար է նրանց կամավոր մահմեդականացնել, մտածեց բռնությամբ մահմեդական դարձնել, քանզի մահմեդականներին հրամայեց, մանավանդ զինվոր մարդկանց, որ ուր էլ գտնեն հրեա մարդ, բռնեն, կապեն, բերեն եպարքոսի առջև։ Նա սկզբում մեղմ էր խոսում նրանց հետ և ասում. «Եկեք դուք մարդիկդ, դարձեք ձեր դատարկ կրոնից և ճանաչեցեք արարչին՝ երկնքի և երկրի տեր աստծուն, եղեք մեզ եղբայր»։

Ւսկ հրեաները պատասխանելով ասացին. «Երկնքի ու երկրի տեր աստծուն ճանաչում և պաշտում ենք, բայց ձեզ եղբայր լինել չենք կամենում, իսկ մեր կրոնից չենք դառնա, որովհետև մեր կրոնը ճշմարիտ է և աստվածատուր, որովհետև աստված Մովսես մարգարեի միջոցով տվեց, որին դու իսկ գիտակ ես»։

Եպարքոսը ասաց. «Եթե ընդունեք մեր հավատը, կլինեք մեզ սիրելի եղբայրներ, նաև մեծ գանձեր, պարգևներ ու մեծություն կտանք ձեզ»։

Սրան մի հրեա մարդ, որի անունը Հովսեփ էր, պատասխանելով ասաց. «Երբ այս աշխարհի հողագործ մի մարդ գալիս է մեզ մոտ պարտեզը պարարտացնելու համար մարդու աղբ գնելու, մենք նախ աղբի գինը առնում ենք, ապա աղբը նրան ենք տալիս, իսկ դուք գանձեր ու պարգևնեըը դրած ձեր հավատի վրա, գցում եք մեզ վրա»։ Այս բանն ասաց Հովսեփը, որ թերևս այս խոսքի համար զայրանա եպարքոսը իր վրա և իրեն սպանի։ Այպես էին ասում նաև բոլոր հրեաները․ «Սպանիր մեզ բոլորիս, որովհետև լավ է, որ մենք բոլորս մեռնենք, քան թե ձեր կրոնը ընդունենք»։

Եպարքոսը ասաց․ «Գիտեմ, որ այդպես զայրացուցիչ խսսքեր այն պատճառով եք ասում, որպեսզի ես զայրանալով ձեզ վրա՝ սպանեմ ձեզ, բայց իմացեք այնպես, որ ձեզնից ոչ ոքի բնավ չեմ սպանի, այլ ավելի մեղմ ու երկար տանջանքով այնքան կչարչարեմ ձեզ, մինչև որ ամեն կողմից վհատվելով ընդունեք մեր կրոնը»։

Իսկ հրեաները համախորհուրդ եղած աղաչական խոսքերով խնդրեցին եպարքոսին բնակության տեղ և ասացին․ «Ինչպես որ հայերին հանելով քաղաքամիջից նրանց բնակության