էին Սպահանի քաղաքամիջում դարձրին մահմեդական, որովհետև Սպահան քաղաքում բնակված հրեաները քիչ էին՝ մոտ երեք հարյուր տուն, պակաս, քան ավելի։
Երբ բոլորին նվաճեցին, նրանց վրա նշանակեցին մահմեդական մոլլա, որ նրանց մահմեդական կրոնը սովորեցնի և միշտ տանի պարսից աղոթանոցը, որպեսզի պարսկերեն աղոթեն և նրանց մանուկներին սովորեցնի գրեր և մահմեդական ավանդություններ, նաև օրենք դրին հրեաների համար, որ իրենց դուստրերին տան մահմեդականներին և նրանց ուստրերին իրենք առնեն, նաև կենդանիների մորթ չկատարեն, ինչպես առաջ անում էին, այլ շուկայում մահմեդական մորթողներից միս գնեն: Պարսիկները այսպիսի շատ օրենքներ պարտագրեցին հրեաներին։
[Այնուհետև նրանց վերակացու մոլլան միշտ հավաքում էր նրանց և միասին գնում էին մզկիթ, և հրեաները աղոթում էին հակառակվելով պարսից քիչ օրերի ընթացքում։ Եվ որովհետև լրիվ ցանկությամբ չէին ընդունել մահմեդական ավանդությունները, քիչ օրեր գնացին և այնուհետև թուլացան, աստիճանաբար ետ մնացին։ Երբ վերակացու մոլլան հարցնում էր հրեաներին, թե ինչու աղոթանոց չեն գալիս։ Հրեաները այս կամ այն պատճառաբանությամբ անց էին կացնում: Մոլլան խրատում էր նրանց, նրանք դրան էլ չանսացին։ Ապա մոլլան բարկացավ նրանց վրա, այդ էլ բանի տեղ չդրեցին։ Այնուհետև մոլլան գնաց մահմեդական իշխանների մոտ, հրեաներին ամբաստանեց, թե չեն ենթարկվում մեր կրոնին։ Հրեաները նույնպես ամբաստանեցին մոլլային, թե կաշառքի ակնկալություն ունի մեզնից, այս պատճառով անտեղի չարչարում է մեզ, և որովհետև մենք չենք տալիս, ուստի մեզ ամբաստանում է։ Եվ այնքան տեսակ-տեսակ կեղծիքներով և հնարքներով վարվեցին հրեաները պարսիկների հետ, մինչև որ պարսիկները ձանձրացան, իշխաններն ու մոլլան հեռացան նրանցից։ Նաև բոլոր պարսիկներին հայտնի եղավ, որ հրեաները չեն կամենում ընդունել մահմեդական կրոնը]։
Իսկ նրանք, որ մնացել էին հրեա, պարսից մզկիթ չգնացին, նաև բնավ նրանց չէին մոտենում, շուկայից միս չէին