Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ կային և մնացել էին հին ժամանակներից ու թագավորներից, ինչպես որ տեսնողներին է հայտնի, շատերը նրանցից մի ակնթարթում փլցրեց, հողաբլուր արեց։

Ինչպես որ այն նշանավոր շինվածքը, որին կոչում էին Ուստաշագրտ[1], այս երկրաշարժից փլվեց և շատ ուղտեր ու այլ անասուններ իր տակ թողեց, որոնք ձմռան ցրտից ու ձյունից ապաստանել էին նրանում։

Նաև բարձրաբերձ հորինվածք մահիկներ և մզկիթների մինարեներ բարձրադիր, երկնաբեր բարձրություններից խորտակված, բեկված, բաժանված դեպի ցած գալով վայր էին թափվում և, զարկվելով գետին, հեռու էին թռչում։

Նաև անվանի, լայնանիստ, բարձրաբերձ, հոյակապ և հռչակավոր շինվածքը, որը կոչում են Շամղազան[2], որը քաղաքից քիչ հեռու է՝ Շոր գետի կողմը, սրա առաստաղը ամբողջապես փլվեց, մնացին շուրջանակի պատերը, իսկ սրանք էլ հիմքից խախտվեցին և չորս կողմից ճեղքվեցին և բաժանվեցին չորս մասերի, որ այդպես կանգուն մնում է մինչև այսօր։

Իսկ ո՞վ կարող է թվել ապարանքները, բաղնիքները, իջևանատները, որ քարվանսարա են միասին, որոնք հիմնիվեր տապալվեցին, և բազմաթիվ կենդանիներ, մարդիկ, անասուններ կահկարասիներ, գանձեր, ունեցվածքներ մնացին հողի տակ, որոնք որոնելով քսան–երեսուն օր, պեղելով հողը, քարը՝ հազիվ էին կարողանում գտնել մեռածներին կամ ունեցվածքը։

Թեպետ այս երկրաշարժով մեծ վնաս եղավ Թավրիզ քաղաքին, բայց ավելապատիկ վնաս եղավ շրջակա գավառներին, ինչպես օրինակ Խոսրովշահ և Ուսկու կոչված գավառներին, Դուխուրկան գյուղին․ քանդում, կործանում, մարդկանց և անասունների կորուստ։

Սաստիկ և ուժգին երկրաշարժից պատռվեց երկրի հաստաշերտ կեղևը, ելան սև ջրեր՝ բխելով իբրև աղբյուր, ջուրը գնում էր իր ընթացքով։ Երեք օր հետո դարձյալ ուժգին երկրաշարժ

  1. Իջևանատուն է։
  2. Շամղազանը բարեգործական [հիվանդանոց-անկելանոց] հիմնարկություն է, օրը 14-րդ դարի սկզբին կառուցել Է Ղազան խանը, Թավրիզի մոտերքը: