Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղավ, և կտրվեցին այդ աղբյուրները, ուրիշ տեղերում այլ մանրիկ աղբյուրներ երևացին և ջրերի հավաքը ինչպես առաջին սև ջուրը, որքան ժամանակ երկրաշարժը կար, կային նաև սև ջրերի աղբյուրները, երկրաշարժի դադարից հետո կորան և դրանք։

Նաև ոմանք ասացին, թե ինչ-որ մի խաշնարած հովիվ, որի առջև ոչխարների հոտը ինչ-որ մի վայրում արածում էր․ մի օր երկրաշարժի հետ իսկույն ճեղքվեց երկրի թանձր կեղևը, և բացվեց խոր անդունդ, որտեղ սուզվելով կորան հովիվն ու ոչխարների մի մասը, որ կենդանի-կենդանի կլանվեցին երկրի կողմից ու այլևս չերևացին։

Նաև մի ամբողջ գյուղ, որ շինված էր քարքարոտ մի լեռան ստորոտում, երբ երկրաշարժն եղավ, ճեղքեց ու բաժանեց լեռան կարծր քարերը և խորտակելով քայքայեց այն և իբրև հողաբլուր խճով, քարով, հողով հոսեց գյուղի վրա և ողջ գյուղը ծածկեց, բոլորովին կորցրեց, անհայտացրեց։

Երկրաշարժի ժամանակ ձմեռ էր ու սաստիկ ցուրտ, քանզի այդ ձմեռ ձյուն առատ եղավ. իսկ երկրաշարժը ոչ թե մեկ կամ երկու կամ երեք անգամ եղավ ու դադարեց, այլ երկրաշարժը երկարեց մինչև վեց ամիս։ Երկու ամիս երկրաշարժը հաճախակի էր լինում, այնպես էր լինում, որ մի օրում ցերեկվա ու գիշերվա ընթացքում հինգ–վեց անգամ երկրաշարժ էր լինում, պատահում էր, որ ավելի կամ պակաս էր լինում։ Մինչև երկու ամիս այսպես էր ամեն օր։ Երկու ամիս հետո երկրաշարժը լինում էր տասն օրը, քսան օրը, երեսուն օրը մեկ անգամ։

Այս պատճառով ահաբեկ, սրտաճաք և խելաթափ էին եղել ամենքը երկրաշարժի ահից, որ հանկարծակի էր լինում։ Եվ չնայած շատերը փախուստով ճողոպրում, ելնում էին տներից և ազատվում փլուզումից, մեռնելուց, բայց շատերն էլ մնում էին փլված ծածկերի տակ և խեղդվելով մեռնում էին, ուստի չէին կարողանում դիմանալ և ծածկի տակ բնակվել, այլ յուրաքանչյուր ոք ելնում էր ծածկից դուրս. ոմանք տան դռների մոտ, ոմանք այգիներում ու ծաղկանոցներում, ոմանք այլ հարմար տեղերում վրաններով ու տաղավարներով էին մնում այդ ձմեռ մինչև տիրոջ բարկության անցնելը, քանզի երկրի և ամբողջ աշխարհի բնակիչներին