Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնի եղավ, որ այն սովորական երկրաշարժերի նման չէր, այլ տիրոջ հայտնի բարկության պատուհաս պատիժն էր հասել նրանց վրա նինվեացիների[1] նման։

Իսկ քաղաքի ու գավառների բնակիչները, երբ իրենց պատժապարտ տեսան տիրոջ առջև, որովհետև մշտապես նրանց խրատում էր բարկության գավազանով, խելքի եկան և մշտապարտ աղոթքներով, խնդրանքով, ուխտերով ու պատարագներով դիմում-կանչում էին նրան, որ կարող էր նրանց վտանգից ազատել։ Քանզի թեպետ մեղքերի պարտքի համար բարկությամբ խրատում է և սրամտությամբ հանդիմանում, բայց և արարչական գթությամբ և նախախնամական ողորմությամբ խղճում է նրանց։

Իր արարածներին խղճալը նրա էությունն է ըստ մարգարեի այն խոսքի, թե՝ «Գթած ողորմած է տերը, երկայնամիտ է և բազումողորմ»[2]։ Նա միշտ բարկության մեջ չմնաց և հավիտյան ոխ չպահեց, այլ սրանցից իրենց մեղքը հեռացրեց ըստ երկնքի ու երկրի անջատման և գթաց իր ստեղծածների վրա, ինչպես հայրն ու մայրը իրենց զավակների վրա, որովհետև հիշեց, որ մարդիկ են և կազմված են հողից»։

Սփռելով նրանց վրա տարածեց իր գութն ու ողորմությունը և վերացրեց նրանցից պատիժը և երկրին հաստատություն տվեց, աշխարհին հանդարտություն ու մարդկանց խաղաղություն, որոնք ապրում են՝ գոհանալով նրանից ամեն ժամ։ Թեպետ խրատելով խրաատեց, բայց մահու չմատնեց։ Սրանցով հայտնի երևաց նրա անմահ թագավորության ամենակարող զորությունը և նրա մարդասեր կամքի գութն ու ողորմությունը։ Այս պատճառով բոլորը առհասարակ գոհության ձայնով փառավորում են քաղցր տերությունը մեր աստծու բարձունքում օրհնված հավիտյանս հավիտենից. ամեն։

  1. 219
  2. Սաղմ ՃԲ 8, ՃԽԲ 8։