Ինչպես գրված է Վարդ Պատրիկին220 պատմությունը, որ նենգ հնարներով կոտորել տվեց հոռոմների ազգը պարսիկների ձեոքով, և հոռոմները տակավին այս քենն ու ոխը մտներն են պահել, մինչև այսօր էլ հնարքներ են մտածում վրեժխնդիր լինելու այն ոխի դիմաց։ Եվ տարեցտարի հոռոոմների ազգից մարդիկ են գալիս Վարդ Պատրիկի ոսկորների մասունքները գողանալու, որպեսզի իրենց մեջ տանելով նրանց վրա կատարեն իրենց չար կամքը, ինչսլես որ ցանկանում են:
Այնպես եղավ, որ վերջին տարիներում ու ժամանակներում՝ հայոց 1013 [1564] թվականին հոռոմների ազգից դարձյալ երկու մարդ եկան Վարդ Պատրիկի ոսկորները գողանալու, որ թաղված է Վասպուրական երկրի Հայոց ձոր221 կոչված գավառի Խորգոմ գյուղի եկեղեցում: Արդ՝ Վարդ Պատրիկի ոսկորները թաղված են եկեղեցու մեջ, որ հնում շինված է եղել բնական գետնի վրա՝ հողի երեսին, ապա այդ եկեղեցին էլ հողով ծածկել են շատ հող կուտակելով նրա վրա եղել է մեծ բլուր, որ տեսնողների կողմից կարծվի, թե ի սկզբանե հավիտենից աստվածաստեղծ բլուր է և ոչ սարքովի։ Հողը ծածկել է եկեղեցին և ավելի է բարձրացել, իսկ հետո բլրի վրա գագաթին՝ ներքևի եկեղեցու գլխին երկրորդ անգամ նոր եկեղեցի են կառուցել, որի մեջ քահանաները կատարում են ժամակարգությունը, եկեղեցու յոթ խորհուրդները222, նաև գյուղացիները գալիս են այնտեղ, աղոթում։ Գյուղը եկեղեցու շուրջ բոլորը չէ, այլ եկեղեցու արևելյան կողմում բլրի կրծքին է, իսկ եկեղեցու և բլրի արևմտյան կողմում ծովն է, որ Վանա ծով են կոչում, որ մոտ քսան կանգուն հեռու է եկեղեցուց։ Նաև գյուղի ու եկեղեցու արևելյան կողմից
- ↑ Պատրիկ հունարեն բառը 7—8-րդ գործածվում էր իբրև տիտղոս բարձր պաշտոնյաների համար: