Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գետ է գալիս և նրանց հարավային կողմից անցնում, խառնվում Է ծովին։ Երկու հոռոմները գալով՝ նախ իրենց ձևացնում են իբրև առաքինի ու հավատարիմ մարդիկ, որ հրաժարված են աշխարհիկ բաներից։ Այնքան [վստահելի են դարձել], մինչև օր քահանաներն ու ժողովուրդը հավատացել են ու եկեղեցու բանալին հանձնել նրանց և նշանակել են եկեղեցու լուսարար ու ժամկոչ։ Իսկ նրանք շատ թե քիչ ժամանակ հետո հարմար պահի եկեղեցու արևմտյան կողմից մոտ տասնհինգ կանգուն եկեղեցուց հեռու գետինը ծակել են, ական են փորել և այդպես ական փորելով՝ առաջացել, որ գուցե մտնեն ներքևի եկեղեցին, որտեղ Վարդ Պատրիկի ոսկորներն են թաղված։ Իսկ ականի փորված հողը բերել, թափել են ծովը փլի գլխից, քանզի ծովի եզերքը փուլ է, որ ծովի ալիքն է արել։ Եվ որովհետև գյուղը բլրի արևելյան կողմում էր, իսկ արևմտյան կողմն անբնակ էր, այս պատճառով տեղը մարդկանցից ապահով էր, ուստի մարդիկ [երկու հոռոմ] վստահացած այդ բանը անում էին։ Արդ թափված հողից և ծովի ալիքների հարվածից ջրերը պղտորվել են և ջրերի պղտորությանը խառնվել է գետի ջրերին և գնացել է գետն ի վեր, քանզի գետի ջրերը թոշ տված[1] կանգնած են ծովեզրին։ Իսկ գյուղացիները տեսնում էին, որ ջուրը միշտ պարզ ու հստակ է եղել, իսկ այժմ պղտոր է։ Ասում էին. «Անձրև չի եկել, հեղեղ չի եղել, ինչի՞ համար են այս ջրերը պղտոր»: Միմյանց ասում ու զարմանում էին, պատճառը որոնում։ Շրջելով, որոնելով՝ պատահել են թափված հողին, ապա գտել են ծակն ու ականը։ Հետո բռնել են այդ մարդկանց, ծածուկ արգելափակել են ներքնատանը։ Այնքան հնարքներ են գործ դրել գյուղացիները, մինչև որ այն մարդիկ ճշմարտությունը ասել են, թե՝ «Եկել ենք, որպեսզի Վարդ Պատրիկի ոսկորները տանենք»: Ապա գյուղացիներից ռամիկ մարդիկ, որոնք խորհրդակից են եղել, թաքուն մի գիշեր այն երկու մարդուն դրել են տուփի [նավակ] վրա, հանել են ծովը և առաջ շարժելով՝ տարել են ծովի մեջ, քար են կապել նրանց պարանոցներից

  1. Բնագրում՝ ուռկան տուեալ։