Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս եկավ և իր հետ հանեց Չոմարին։ Երբ Չոմարը տղմից ելավ, երկրորդ անգամ երիվարը քշեց իր դիմացի կողմը փախչելու համար, բայց, ինչպես ասացինք, անտեղյակ էր վայրի որպիսությանը, չգնաց ճանապարհի ու կամուրջ կողմը, որ հենց մոտ էր, նաև ստույգ կազատվեր, եթե գնացած լիներ, այլ գնաց իր դիմացի կողմը։ Գնալով հանդիպեց Շամիրամի առվին, որից անցնելը անհնար էր, բացի կամուրջից, քանի որ (առուն) լայն էր ու խոր և երկու կողմերից թմբերը բարձր, որից մարդ ու ձի չեն կարող իջնել ու ելնել։ Այս առվի եզրով Չոմարը որոշ չափով գնաց զաոիվեր և ետ դարձավ եկավ Կեմ կոչված գյուղը։

Մինչդեռ այս բոլոր փորձություններն էին անցնում Չոմարի գլխով, երկրի զորքը գրոհ տալով կրակ կտրած ընթանում էր Չոմարի հետևից։ Եկան հասան Շամիրամի առուն և հապճեպով բոնեցին կամրջի անցքը, քանզի վայրին լավ ծանոթ էին։ Նրանցից (զորականներից) ոմանք եկան Կեմ գյուղը և այնտեղ գտան Չոմարին, որ եկել էր ձիուց և դաշտում ինչ-որ տեղ թաքնվել էր։ Նրանք շրջապատելով պաշարեցին Չոմարին, որը իր հետ ուներ չորս հատ թափանչա հրացան, որոնք ուղղեց կրակելու, բայց չբացվեցին, քանզի վառոդը թրջված էր ծովի ջրի ու տղմի մեջ։ Մնացել էր մտահոգության մեջ, որովհետև քաջությունը լքել էր նրան։ Իսկ երկրի զորքը շրջապատել էր նրան։ Նրանցից մեկը, որի անունն էր Շեխուբեկ, քաջությամբ աճապարեց և հրացանը ուղղեց Չոմարին, ձգելով խփեց գլխին և այնտեղ սատկեցրեց չար ու անիծյալ այն Չոմարին։ Նույն ժամին կտրեցին գլուխն ու աջ ձեռքը, առան և ձին, տարան իրենց Եզդիշեր իշխանի մոտ։ Եզդիշերը ձին պահեց իր մոտ, իսկ Չոմարի գլուխն ու աջ ձեռքը նշանով ուղարկեց Կոստանդնուպոլիս թագավորին։ Թագավորը տեսնելով գլուխը և լսելով սպանման հանգամանքների մասին դրա համար ուրախացավ, շատ թանկագին պարգևներ պարգևեց Եղդիշերին, նաև Սղերթի226 երկիրը հանձնեց նրա խնամքին, որ արդեն իսկ Եզդիշերը տիրում է Սղերթի երկրին և որքան ինքը կենդանի է, կտիրի։

Բայց պատմողներից ասացին, թե Չոմարը մի տիկ գինի էր կապել ձիու փորին, երբ քշեց ծովի ու տղմի մեջ։ Նաև ձիու