Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրերի ու պապերի սեփականությունն է և ոչ մեր»։ Եվ Պետրոս եպիսկոպոսը Սուրբ նշանը չէր տարել Հոգվոց վանքը, թեպետ Սուլեյման բեկը շատ անգամ էր ասել. «Եթե դու չտանես, ես այլ քահանաների կտամ և կուղարկեմ վանքը»։

Եպիսկոպոսը պատասխան էլ էր. «Երբ դու Սուրբ նշանը վանք ուղարկես, ես իմ միաբաններին կառնեմ, դուրս կգամ այնտեղից և կգնամ, (այդ ժամանակ) դու գիտես և քո վանքը»։ Ապա Սուլեյման բեկը թողել էր և չէր ուղարկել։

Իսկ հայազուն քրիստոնյաները, որոնք Վան քաղաքում էին ու նրա գավառներում, բոլորը մեկ եղած սրտաբեկ, մեջքակոտոր, տրտմաթախիծ, անմխիթար լինելով մշտապես սուգ հագած Վարագը կողոպտելու համար, մանավանդ Սուրբ նշանի համար։ Մշտապես հալվում, մաշվում էին, հեծում ու հառաչում էին, թե ինչպես արդյոք Սուրբ նշանի փրկության հնար կլինի։ Նրանցից երևելի, բարեպաշտ քրիստոնյա մի մարդ Վան քաղաքի խոջաներից, որ Խանենց խոջա Սումայի որդին էր Մարխաս չելեբի անունով։ Այս Մարխաս չելեբին վերցնելով մեծ նվերներ եկավ Խոշաբ Սուլեյման բեկի մոտ, նվերները մատուցեց և շատ օրեր այնտեղ մնաց։ Նաև շատ մարդկանց միջնորդ անելով՝ աղաչում էր Սուլեյման բեկին Սուրբ նշանի փրկության համար։ Բայց նա չհամաձայնվեց տալ։ Մարխաս չելեբին հազար ղուռուշից սկսեց, հասավ մինչև յոթ հազար ղուռուշ, որ տա Սուրբ նշանը, բայց Սուլեյման բեկը չտվեց։ Շատ օրեր այնտեղ մնալուց հետո Մարխաս չելեբին, երբ Սուրբ նշանը չտվին, Խոշաբից ելավ տրտում ու թախծոտ սրտով գնաց Վան քաղաքը։

Եվ ինչպես մարգարեն է ասում, թե «Մեղավոր մարդուն իր չարիքները կորստի են մատնում»[1], այսսլես էլ Սուլեյման բեկի չարիքները նրան կորստի մատնեցին հետևյալ ձևով։

Սուլեյման Բեկի իշխանները՝ տասը մարդ կամ էլ ավելի՝ մտածեցին միասին սպանել Սուլեյման բեկին, որովհետև նրանք ասում էին, թե՝ «Որքան Սուլեյման բեկը իշխան է եղել, մեր երկիրն ու աշխարհը ամբողջովին ավերվեցին, որովհետև երբեք չդադարեցին հեծյալ շարժումը, ավազակությունը

  1. Սաղմ. ՃԼԹ 12