Էջ:Arakel of Tabriz, History.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիրքը լույս տեսավ 1669 թվականին, մահվանից մի քանի տարի առաջ։ Դավրիժեցին այս առումով երջանիկ էր։ Գիրքը Ամստերդամում հրատարակեց Ոսկան Երևանցին, խմբագրելով առանց կաշկանդումների և բավականաչափ աղավաղելով բնագիրը։ Բայց մինչ այդ հեղինակը հասցրել է իր ծախքով գիրքը բազմացնել տալ մինչև 7 օրինակ։ Ըստ նրա հայտարարության գիրքը գրվել է այլևայլ վայրերում, բայց սկիզբը և ավարտը շարադրվել են Էջմիածնում։

Առաքել Դավրիժեցին վախճանվել է Էջմիածնում 1670 թվականին և թաղված է Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատանը։ Շիրիմը ծածկված է մի անշուք ու փոքր քարով, որի վրա գրված է՝ «Պատմագիրն այս է տապան Առաքել վարդապետին ՌՃԺԹ թուին (1670)»։

Հր. Աճառյանի հավաստումով Դավրիժեցու տոհմի սերունդները ապրում են Թավրիզի հայոց Աստվածածին եկեղեցու նրբանցքում Պատմագրյան ազգանունով։

Գիրքն ունի 57 համարակալված գլուխներ (Ա—ԾԶ)։ Համարակալված չեն գլուխ ԾԱ-ից եկող հատվածները՝ «Կարգ օսմանցւոց թագաւորացն», «Վասն օսմանցւոց թագաւորաց, թե ո՞յք են մի զկնի միոյ», «Այլևս բան վասն օսմանցւոց թագաւորաց» «Այլևս բան և կար օսմանցւոց թագաւորացն»։ Ապա ԾԲ-ից հետո ևս երկու հատված՝ «Անուանք ականց» և վասն անուանց և որպիսութեանց։ Այլև` գլ. ԾԴ-ից հետոէ «Այլև բան վասն փանզագրին»։ ԾԵ-ից հետո ևս մի փոքրիկ հատված. «Բանք համառօտք նշանակեալք թուականաւ յսկզբանէ մինչևց մեր ժամանակս»։ ԾԶ գլխից հետո մի ընդարձակ հատված կա, որ համարակալված չէ. «Պատմութիւն անցից հրէից ազգին և Սպաէթայ անուն ջհաին…»։ Այս հատվածից հետո ԾԶ[1]-ն կրկնվում է` «Պատճառ առնելոյ գզիրս պատմութեանց, յորում և յիշատակարան առնողին»։ Բացի «Պատմություն Աղուանից աշխարհին արարեալ ծարեցի Հովհաննէս վարդապետին», որ ունի ԾԴ համարը, Առաքել Դավրիժեցին ուրիշներից վերցրած նյութերը չի համարակալել։

Սրանից հետո հաջորդ գլուխներում բացվում են վրացիների վերաբերմամբ Շահ-Աբասի նենգավոր քաղաքականության ներքին ծալքերը, քաղաքականություն, որի նպատակն էր վրաց թագավորների ու իշխանների բնաջնջումը և երկրի նվաճումն ու ստրկացումը։ Առաքել Դավրիժեցին այս երկու պարագայում էլ փայլում է իբրև պատմիչ և բռնակալների գաղտնի մտադրություններին գիտակ։ Հետագա գլուխներում (ԺԳ, ԺԴ, ԺԵ) պատմվում է այն նեղությունների և աղքատության մասին, որ տարագրված հայությունը քաշում էր օտար հորիզոններում։

ԺԸ, ԺԹ, Ի, ՒԱ գլուխներում նկարագրվում է Էջմիածնի անկյալ վիճակի, Մելքիսեթ կաթողիկոսի արկածների, շահամոլության, կաշառակերության և այլ արարքների մասին, որոնց պատճառով վանքն ընկնում է ծանր պարտքերի տակ և հոգևորականությունը պառակտվում է. հայոց եկեղեցին անշքանում և կորցնում է վաղեմի փառքը: Նկարագրվում են նաև

4
  1. >ԾԶ-ն կրկնվում է։