Էջ:Arakel of Tabriz, History.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շմավոն եպիսկոպոսը եկավ մեծ վարդապետ Հակոբի մոտ, նրան հայտնեց նշխարների մասին և ասաց, թե` «Կամենում եմ իմ հիշատակի համար խաչ շինել և այնտեղ հանգստանալու դնել այն նշխարը։ Իսկ վարդապետը ասաց եպիսկոպոսին, թե՝ «Կանոնների մեջ հրաման չկա սրբերի նշխարները խաչի մեջ դնելու, այլ պետք է դրվի ուրիշ արկղում»։ Ուստի նշխարների համար շինեցին աղյուսաձև արծաթյա այլ արկղ, ոսկեզօծեցին՝ թանկագին քարեր ընդելուզելով, այնտեղ դրին սուրբ Հովհաննես Կարապետի նշխարը և համառոտ խոսքով գրեցին այս բոլոր անցուդարձը և դրին Սուրբ նախավկայի նույն վանքում մյուս բազմաթիվ սրբությունների հետ, որոնք այնտեղ են գտնվում և բարեխոս են բոլոր քրիստոնյաների համար, մանավանդ պահապան ու պարծանք են հայոց աշխարհի համար: Սրանք կատարում են ամեն կարգի բժշկություններ բոլոր նեղյալների համար, որոնք դիմում են նրանց. Սրանցով փառավորվում է մեր օրհնված տեր Հիսուս Քրիստոսի անունը հավիտյանս հավիտենից. ամեն:


ԳԼՈՒԽ ԽԴ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՆՄԵՂ ՄԱՆՈՒԿ ՆՒԿՈՂԱՅՈՍԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ

Այս երանելի նահատակ Նիկողայոսը Տիգրանակերտ231 քաղաքից էր, որ այժմ կոչվում է Ամիդ, ծնվել ու սնվել էր նույն քաղաքում, հասակով պատանի էր դեռ՝ մոտ տասնհինգ տարեկան, տեսքով գեղեցիկ էր, հասակով վայելուչ, ազգությամբ քրիստոնյա հայի զավակ։

Մի օր, երբ Նիկողայոսը շրջում էր շուկայում իր մշտական սովորությամբ, մի մահմեդական մարդ, որի անունն էլ նորից Մահմեդ էր, մոտեցավ Նիկողայոսին, ձեռքը քսեց երեսին և վերաբերվում էր տռփական ցանկությամբ, որպես միշտ երևում է մահմեդականների մեջ ունակություն դարձած (արուի նկատմամբ)։ Իսկ Նիկողայոսը նեղվելով դրանից, սաստիկ բարկությամբ իրենից հեռացնում է։ Այդտեղ էր մի այլ մարդ հավատով մահմեդական, որի անունը