նույնպես Մահմեդ էր։ Նիկողայոսի հետ այժմ խաղացող այս Մահմեդը Նիկողայոսին ասաց. «Ինչպե՞ս է, որ մյուս Մահմեդի հետ սեր ես անում և մերձավորվում, իսկ ինձ հետ չես անում»։ Նիկողայոսը ասաց. «Քո մերն էլ, նրա մերն էլ էսպես անեմ»։
Նույն ժամին այս Մահմեդը ասաց մոտիկ կանգնած մարդկանց ու խանութպաններին, թե` «Աստծու սիրուն վկա եղեք, որ դուք ինքներդ լսեցիք, որ սա հայհոյեց մեր օրենսդիր ու մարգարե Մահմեդին»։
Բազմաթիվ մահմեդականներ այնտեղ նրանց վրա հավաքվեցին իբրև կատաղի շներ և Նիկողայոսին հափշտակեցին տարան դատարան դատավորի մոտ։ Նրանցից ոմանք դատախազ դարձան, ոմանք վկաներ, ոմանք վրեժխնդիրներ և մահվան էին դատապարտում Նիկողայոսին:
Դատավորը Նիկողայոսին հարցրեց, թե իրո՞ք հայհոյել է պատգամաբեր Մահմեդին, Նիկողայոսը պատասխանեց. «Ես չհայհոյեցի և ոչ էլ որևէ խոսք ասացի պատգամաբեր Մահմեդին, այլ այս մարդը մարդկանց մեջ տռփանքով էր վերաբերվում ինձ հետ և խայտառակում ինձ, ուստի ես սրան մայր հայհոյեցի»։ Իսկ Նիկողայոսի հետ խաղացող այս Մահմեդը դատախազ եղավ և ասաց, թե պատգամաբեր Մահմեդին հայհոյեց։ Նաև ասաց. «Ահավասիկ երկու մարդ էլ վկա ունեմ»: Այս մարդկանց բերեց, կանգնեցրեց դատավորի առջև, մեկի անունը ասում էին առևտրական Ալլահվերդի, իսկ մյուսին` հալվագործ Սևիդ։ Սրանք եկան դատավորի առջև վկայեցին, թե մենք դրանից լսեցինք, որ հայհոյեց Մահմեդին։
Դատավորը Նիկողայոսին ասաց. «Որովհետև այդքան մահմեդականներ են հավաքվել քո գլխին, այդ կերպ էլ կդատապարտեն. գիտեմ, քեզ կենդանի չեն թողնի, այլ կսպանեն, ուստի լսիր իմ խոսքին և եղիր մահմեդական, որ ազատվես մահվանից»: Իսկ Նիկողայոսը հանձն չառավ լինել մահմեդական: Շատ անգամ ասաց դատավորը. «Քեզ շատ փող և թանկագին ունեցվածք, գեղեցիկ կին կտամ, եթե ընդունես Մահմեդի հավատը»։ Իսկ Նիկողայոսը ասաց. «Ես իմ լույս հավատը չեմ թողնի և իմ Քրիստոս աստծու ուղիղ կրոնը չեմ փոխանակի ձեր կրոնով, իսկ եթե անմեղ ինձ