Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու քաղաքները գրավելուց հետո երկու թագավորները համաձայնվեցին և հաշտություն արին՝ պայման դնելով, որ երեսուն տարի պահեն հաշտությունը։ Ուստի ամբողջ աշխարհը արևելցիներն ու արևմուտցիները ողորմի են տալիս երկու թագավորներին, որ ապրում են խաղաղության մեջ։ Որովհետև հաշտությունից առաջ փախուստի ու թաքստի, հափշտակության ու ավարառության, գերության ու սպանության, սովի ու մրի մեջ էին, մանավանդ մեր հայոց խեղճ ազգը։

Այս սուլթան Մուրադ թագավորը չափազանց մեծացավ արիությամբ, քաջությամբ, սրտոտությամբ ու խելքով և խիստ հնազանդեցրեց օսմանցիներին, որոնք հիշելով նրա անունը դողում էին, որովհետև կերպարանափոխվելով միշտ շրջում էր քաղաքներում, զորքերի բանակում, ենկիչարիների ու սպաների մեջ, տեսնում ու լսում էր նրանց չարություններն ու անիրավությունները։ Նաև հասարակ շինականների մեջ շրջելով հարցնում էր նրանցից տեղեկանում փաշաների, իշխանների անիրավությունների ու հափշտակությունների մասին և մյուս օրը անմիջապես չարամահ անելով սպանում էր: Բազմաթիվ զորեղ ու նշանավոր փաշաների, իշխաններ, շեյխեր, գազիներ և մուֆտիներ կոտորեց և անխնա կոտորում էր իբրև ոչխարների, ուստի բոլորը սարսռելով դողում էին նրանից։ Որովհետև իբրև առյուծ հաղթող ու զորեղ էր ամենքի վրա. և այսպես իր կյանքում մեծ փառքով ու հսղթական զորությամբ նա իր թագավորությունը վարել է 1089 [1640] թվին սուրբ Սարգսի շաբաթվա հինգշաբթի օրը մեռավ այս սուլթան Մուրադ թագավորը․ ողջ աշխարհը սգաց սրա մահվան վրա։ Մինչդեռ տակավին հոգեվարքի մեջ էր սուլթան Մուրադը, իր առջև կանչեց իր եղբայր սուլթան Իբրահիմին և թագավոր գրեց իր տեղում, իսկ ինքը մեռավ նույն օրը՝ 18-ին։

1089 (1640) թվին թագավոր նստեց սուլթան Իբրահիմը։ Սա հիշատակելու արժանի որևէ գործ չարեց՝ ոչ արիություն, ոչ էլ արդարություն։ Բայց սրա օրոք օսմանցիների ազգը կազմեց բազմաթիվ նավեր, լցրեց ռամիկ մարդկանցով, և լուր տարածեցին, թե գնում ենք Մալթա կղզու վրա, բայց խաբելով գնացին Կրետե կղզու վրա, որ վենետիկցիների