Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաց, ցերեկակուրին[1] օգտակար է. աչքի քորին կամ եթե մարդը խայտավոր է, ծեծում ու քացախով քսում են, աստուծով առողջանում է։

Իմացիր, որ փիրուզը ստացվում է չորս տեղից ոչ ավելի: Իր հանքը Նշավուրում է, լավն ու արժեքավորը այնտեղ է լինում։ Երկրորդ հանքը Խոջանդեում է, այն էլ հինգ ֆլորինից պակաս չի լինում։ Երկրորդ հանքը Քիրմանում է՝ Շահպվաքե գյուղում, բայց սա առաջինների համեմատ արժեքավոր չէ։ Չորրորդ հանքը Իսպիրում է, որ արժեք չունի։ Նշավուրի փիրուզից լավը չկա։ Լավ մաքուրի քսան կարատը չորս հարյուր ֆլորին արժե, իսկ մաքուր լավի մեծ կարատը մեկ ֆլորին արժե։ Փիրուզի (որակի) անկումը մուշկից, խոնավությունից ու կրակից, քաֆուրից է, թե որ սրանցից (զերծ) պահեն, գույնը չի անցնի։ Ակնագործները ասացին, թե բոլոր թանկագին քարերից սա լավն է. շատ հատկություններ ունի, ով մոտը պահի, թագավորների բարկությունից զերծ կմնա։ Եթե առավոտյան դրան նայի, հոգս չի քաշի, աչքացավի դեմ օգտակար է, երկար ժամանակ բերրիության, անասունի (առատության) համար օգտակար է, մոտը պահողը վատ երազ չի տեսնի։

Դեղթափը [փանզահը], որին կոչում են մաթոլի հայաթ[2], մոտը պահելը շնորհներ է տալիս։ Եթե մեկը շաբաթական վեց կարատ քարի վրա ծեծի և ուտի հարյուր քսան տարի կապրի, ցավ չի տեսնի, ով ուտի կամ մոտը պահի, սրտոտ կլինի, չար աչքը վրան չի գործի, օձ կամ իժ չի խայթի։ Ուտողը պետք է վարդաջրով հարի և զգուշությամբ ուտի, որ ակռային չհասնի, վնաս է։ Եթե հարցնես, թե որտեղից է ստացվում, ապա Շիրազի մոտ մի լեռ կա, որին Շաբան քար են ասում, այդ լեռան վրա ցուլ կա, որ մեծ եղջյուրներ ունի, ուրիշ խոտ չի ուտում. Շաբան քար են ասում, այդ խոտից բացի այլ խոտ չի ուտում, այն փորում դեղաթափ ունի։ Ազնիվ քարախունկն էլ այն լեռան վրա է լինում։ Մի խոր ձոր կա, կաթում է այդ [ձորի] քարերին։ Տարեկան հազար մսխալ

  1. Իմա՝ գիշերը ավելի լավ է տեսնում, քան ցերեկը։
  2. Կյանքի ձագում՝ սնունդ։