հազիվ է առաջանում է: Հատկությունը այն է, որ եթե մեկը բարձր տեղից ընկնի ու ջարդվի, ապա եթե կես մսխալ խմեցնեն, կողջանա։ Այդ տեղը պետական է. հարյուր խոյից մեկ խոյի մեջ է առաջանում, այն որ ունի մեծ եղջյուրներ և նիհար է։ Ընդերքում է լինում և փափուկ է, երբ բերան են դնում քար է դառնում: Եթե տասը մսխալ լինի երկու հարյուր ֆլորին արժե, իսկ եթե երկու կամ երեք մսխալ է լինում, արժի տասնհինգ ֆլորին։ Շատերը կան, որ սարքում են, եթե կամենում ես իմանալ, քսիր քարի վրա, եթե սպիտակի, ուրեմն սարքված է, իսկ եթե այլ գույն ստանա, այն լավն է [իսկական է]։ Դեղթափի տեղը առ վետաճրիպան կրով քսիր ձեռքիդ, դեղինը լավն է։ Կրակի մեջ եթե ծուխ առաջացավ, և տեղում բան չմնաց, լավն է, եթե հող մնաց, վատ է։
Հաջարըլթեսը (այծեքարը), որ դեղթափն է և որը հայերը թունադեղ են կոչում, ունի առաջին դեղթափի հատկությունը, իսկ տեսքը նման է կաղնեպտղի, երկարավուն և կլորավուն է լինում, մեկը մեկի տակն է, մեջը կորիզ է, իսկ այս քարի գույնը հողագույն է, սևին է զարկում և մի քիչ էլ կարմրավուն է: Լավը այն է, երբ կաթով քարին ես քսում, կարմրագույն է դառնում։ Իսկ այն, որ լավը չէ, երբ տրորում են, կանաչ գույն է ստանում։ Այդ [քարը] գտնում են վայրի քոշի [արու այծ] փորի մեջ։ Շիրվանի կողմերում է լինում, բժշկապետները շատ են խոսել։ Բժշկարանի հեղինակը ասել է, թե այն քոշը, ասում են, օձից և մուխայից [հակաթույն բույս] բացի այլ կերակուր չունի։ Այս պատճառով հիշյալ քարը առաջանում է քոշի փորում, դրա համար ազնիվ հակաթույն են [թիրյաք] ասում։ Եվ երբ այս քարը քսում են, շատ գույն է առնում, լավը չէ։ Իսկ լավը այն է, երբ քսում են, կարմրախառն սևագույնին է զարկում։ Շամում այդ դեղթափի նման սարքում են այնպես, որ մեկը մեկից հազիվ է զանազանվում։ Սրանց փորձարկելը այսպես է. եթե ասեղը կրակով կարմրացնես, ապա դնես այդ քարի վրա, եթե քարը սարքովի է, սև ծուխ է ելնում, թե ստույգ հակաթույն է,