Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է լրտեսության այլ թագավորների երկրները, մի տարուց հետո վերադառնալու է: Այսպես էր կարծվում, հետո ամենքը ստույգ իմացան նրա մահը։

Եվ կրկին բոլորը միաբան գնացին Խորասան և բերին Խուդաբանգա կոչված մի շեյխ՝ Իսմայիլի եղբորը, նույն Թահմազ շահի որդուն, որ իր հոր կազմից նշանակված էր Խորասան երկրի տեր․ սրան թագավորեցրին Իսմայիլի տեղը։ Բայց սա թագավորական գործի մեջ անարի ու անպետք էր. ուստի զրկվեց կյանքից նույնպես։

Սրա իշխանության երկու տարում Բյուզանդիայի Մուրադ անունով թագավորը՝ ցեղով Օթմանի, որ խոնդկար է կոչվում, հրաման տվեց իր զորքերին գնալ կարմրագլխի [ղզլբաշի] երկրի վրա։ Եվ Լալա անունով ոմն զորապետ մեծ զորքով եկավ, հասավ Արարատյան երկիրը, գերեց հայ, տաճիկ թվով վաթսուն հազար հոգի և քշեց, տարավ հոռոմների երկիրը։ Մյուս տարին դարձյալ շարժվեց Վրաստանի վրա, հասավ Փայտակարան քաղաքը, որ Տփխիսն է, այնտեղ շինեց բերդեր և ամրացրեց. այնտեղ դրեց բազմաթիվ ռազմիկներ։ Վրաց ոմն Բագրատունի թագավոր՝ Սիմոն անունով, որ երբեմն անհնազանդության համար բռնված էր նախապես հիշված Թահմազ շահի կողմից, տկարացել էր հավատի մեջ և գտնվում էր նրա ձեռքի տակ։ Իսմայիլի թագավորելու ժամանակ [Իսմայիլը] Սիմոնին շնորհեց հայրենի իշխանությունը, տարածություններ, որ գնա իշխի յուրայիններին, բայց կրոնով մնա մահմեդական։

Սա գնաց իր տեղը՝ Տփխիս, հանդիմանվեց իր առաջնորդների, քահանաների, մանավանդ կնոջ և իր ընտանիքի կողմից, որոնք նրան ուրացող ու ապերախտ էին կոչում և նրա հետ չէին հաղորդակցվում։ Սրանից նա զգաստացավ, ետ կանգնեց մահմեդականությունից, նորից դավանեց Քրիստոսի երկրպագելի խաչը և բոլորի աստված խաչված Քրիստոսին։ Այս լուրը լսվեց պարսիկների կողմից, բայց որովհետև Իսմայիլը մեռել էր, իսկ ուրիշները ոչինչ չկարողացան անել նրան, զիջեցին նրան մնալու քրիստոնեական հավատի մեջ, գոնե միայն հավատարմություն ու մտերմություն պահպանի շահի տան հետ։ Եվ այժմ Լալան փախցրեց այս Սիմոնին և նրա երկրում շինեց բազմաթիվ բերդեր, բայց