Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցիներ քանդեցին, քարեր՛ը տարան բերդ շինելու համար: Կամեցան մեծ եկեղեցին ևս քանդել, որ Երկուերեսի252 է կոչվում, իսկ Առաքել անունով մի վարդապետ, որ հետո կաթողիկոս եղավ, նրա հիշատակը օրհնությամբ լինի, մտավ զորքի զորապետ Ֆահրադի մոտ և թույլ չտվեց, որ եկեղեցին քանդեն։ Բայց վայ ականջներիս և պատմությանս և որովհետև երեսուն օր ջորիներ, ձիեր և իրենց անծանոթ բազմաթիվ տաճիկներ բնակվեցին եկեղեցում։ Եվ եղավ այն, ինչ մարգարեն էր ասել, որովհետև հեթանոսները մտան աստծու ժառանգությունը և պղծեցին նրա սուրբ տաճարը*:

Սույն թվին վախճանվեց մեր մեծ ու երանաշնորհ վարդապետ Հովհաննեսը, որ Փոքր Սյունիք կոչված Ծար253 գավառից էր, սուրբ առաքյալ Թադեի վանքից. Դոփի և Հասանի տոհմից որդին էր Ջհանշահ կոչված մի ազնվական ու բարի մարդու։ Նա աշակերտն էր մեծ վարդապետ Ղուկաս Հաղպատեցու։ Չափազանց սրբասեր ու աստվածասեր էր, հեզ էր ու աղոթարար, ուղղափառների համար քարոզիչ էր, իսկ ստահակներին հանդիմանող, սիրում էր ուղղությունը և պատվում տոնախմբությունները, շատ ընթերցասեր էր ու գրասեր, այնքան, որ իր հիշատակի համար բազմաթիվ գրքեր տվեց և եկեղեցական շատ սպասքներ ու զարդեր (գնեց): Ալևորված և օրերով լեցուն հանգավ ի տեր մեր 1032 [1583] թվականին։ Նրա պատվական մարմինը թաղված է Գեղամա երկրի Վասակաշեն254 գյուղում Սարգիս վարդապետի գերեզմանի մոտ։ Նրանց հիշատակը օրհնությամբ լինի, իսկ նրանց աղոթքը մեր ու ձեր վրա լինի, և տերանց տերը գթա ողջ աշխարհի վրա. ամեն։

Իսկ 1034 [1585] թվականին Խրոխտ Մուրադից հրաման արձակվեց Դերբենդ Օսմանին` գալ իր մոտ Կոստանդնուպոլիս, և սա անմիջապես գնաց, պատիվներ ստացավ նրա կողմից՝ նա Սրան զորապետ և իշխանացիշխան նշանակեց ամբողջ արևելքի՝ Բյուզանդիայից մինչև Ալանք: Նրան հանձնեց մեծ զորք վեց հարյուր հազար և ուղարկեց շահաստան քաղաք Թավրիզի վրա։ Սա չափազանց խրոխտանքով եկավ և գրավեց այն։ Ավերեց և, ինչ որ կար,