Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուլթանին Երուսաղեմի դռների առջև, որ եկել էր հարյուր քառասուն հազար հոգով Երուսաղեմը գրավելու։

636 (1107) թվին հարգված քահանա Մխիթար Կաթողիկեցին թարգմանեց արեգակի և լուսնի խավարման պատճառները Ոճիքե անունով մի պարսիկից, որը ասում էր հունարենից պարսկերենի է թարգմանված։

Դարձյալ սույն թվականին արեգակը խավարեց։ Դարձյալ սույն թվականին Մսրա սուլթան Սալահադինը ֆռանկներից գրավեց Երուսաղեմը։ 645 (1196) թվին հայերի վրա թագավորեց Լևոնը։ Սույն թվականին դարձյալ հույները ծռազատիկ են արել։

649 (1200) թվին զատկի խանգարումը բացի հայերից ճիշտ չհամարեցին վրացիներն ու հույները։ 652 (1203)թվին ֆռանկները գրավեցին հոռոմների թագավորությունը։[1] 659 (1210) թվին Խլաթում բռնեցին Իվանե աթաբեկին։ 662 (1213) թվին վախճանվեց Մխիթար վարդապետը, որի մականունն էր Գոշ։ 671 (1222) թվին մեռավ Լևոն թագավորը։ 677 (1228) թվին Խորազմը271 եկավ Հայաստան, երբ Հոհանի հայրը հավատաց Քրիստոսին։ 680 (1231) թվին թագավորը272 կոտոորեց Խորազմին և գրավեց Գանձակը։ 685 (1236) թվին թաթարները գրավեցին Անին և ողջ աշխարհը։

Դարձյալ սույն թվին երկրաշարժ եղավ Երզնկայում, մի եկեղեցի փլվեց։ 687 (1238) թվին թագավորը Լոռին ու Անին գրավեց։ 688 (1239) թվին արեգակը խավարեց։ Դարձյալ սույն թվին մեռավ Ավագը։ 691 (1242) թվին Պաչոն գրավեց Կարին քաղաքը, հոռոմները՝ Երզնկան։

700 (1251) թվին վախճանվեց Վանական Վարդապետը: Դարձյալ սույն թվին թագավորեց Մանգու խանը։ 703 (1254) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ։ Դարձյալ սույն թվականին (թագավոր) դարձավ Արզու խանը։ Սա աշխարհը մարդահամարի ենթարկեց և ամեն մարդագլուխ հարկի տակ դրեց։ 707 (1258) թվին թագավոր դարձավ Հալավու խանը։ 708 (1259) թվին վրաց Դավիթ թագավորը մտավ Աբխազիա։ 709 (1260) թվին Մսրա սուլթանը կոտորեց թաթարի

  1. Հեղինակը նկատի ունի Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից 1204 թ.: