Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորքը, որի գլխավորն էր Իթբուղան։ Դարձյալ սույն թվին Հուլավու խանը գրավեց Հալեպը։ 710 (1261) թվին սպանվեց Զաքարիան։ Դարձյալ սույն թվին Բաղդադը ավերեց։ 711 (1262) թվին Հուլավու խանը (թագավոր) դարձավ։ 713 (1264) թվին Շահպանտին Վարդան վարդապետին տարավ Հուլավու խանի մոտ։ Իմաստասիրական բազմաթիվ հարցեր տվեց և մեծ պատվով հարգեց վարդապետին։ 714 (1265) թվին Աբայ խանը (թագավոր) նստեց։ 715 (1266) թվին Կաստանդին կաթողիկոսը ֆռանկներից բերեց հիվանդին օծելու կարգի օրինակը՝ ձեթ օրհնելու և հիվանդին օծելու։ 716 (1267) թվին Արղուն խանը (թագավոր) նստեց։ 717 (1268) թվին երկրաշարժ եղավ Երզնկայում՝ կիրակի օրը, տասնհինգ հազար մարդ մեռավ։ Դարձյալ սույն թվին քրիստոնյա տասը ազգեր մոլորվեցին։ Հայերն ու ասորիները ուղիղ մնացին։ Դարձյալ սույն թվին Մսրցին[1] գրավեց Անտիոքը։ 720 (1271) թվին Լևոնը (թագավոր) նստեց։ 720 (1281) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, աստված պահեց, որ չփլվեց։ 736 (1287) թվի մայիս ամսին Երզնկայում մեծ երկրաշարժ եղավ, շատ մարդիկ մեռան, որոնց քանակը միայն աստված գիտե։ 738 (1289) թվին մեռավ Լևոնը և աքսորվեց Կոստանդին կաթողիկոսը, մեռավ Հովհաննես կաթողիկոսը, գահ նստեց տեր Ստեփանոս կաթողիկոսը, և Տրիպոլիսը գրավեց թուրքը։ 739 (1290) թվին սաստիկ երկրաշարժ եղավ Երզնկայում, աստված պահեց, որ չփլվեց։ 740 (1291) թվին հույները մոլորվեցին ծռազատիկ արին։ Այդ ժամանակ Կիլիկիա երկրում հայոց թագավորներ կային։ Մեր հայոց ազգը երկու մասի է բաժանվել՝ մի մասը (դավանությամբ) ենթարկվում է հույներին, մյուս մասը մնացել է ուղիղ հավատքով։ 741 (1292) թվին մսրցիք գրավեցին Հռոմկլան և տեր Ստեփանոսին գերի տարան, նույն տարում էր ծռազատիկը։ 743 (1294) թվին տեր Գրիգոր Անավարզեցին կաթողիկոս նստեց, Հեթումը գնաց Ղանդազան, խանից հրաման արձակվեց ավերել եկեղեցիները. մեռավ Հեթումը 760 (1311) թվին։

755 (1206) թվին Տարոն գավառի Ղազարի վանք կոչված

  1. Եգիպտոսի սուլթան Բեյթարնը: