Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1083 (1634) թվին հույները մոլորվեցին, ծռազատիկ արին, իսկ հայոց ազգը, հաբեշները, ասորիները, ղպթիները մնացին ուղիղ ու ճշմարիտ։ Դարձյալ նույն թվին սուլթան Մուրադը գնաց լեհերի վրա պատերազմի, և (լեհերը) հնազանդվելով ետ դարձրին։ Դարձյալ նույն թվի օգոստոս ամսին վերոհիշյալ Արաղա փաշային սպանեց թագավոր սուլթան Մուրադը։ 1084 (1635) թվին սուլթան Մուրադ թագավորը ութսուն հազար մարդով եկավ Երևանի բերդի դեմ նստեց։ Մեծ ուժգնությամր հրետանակոծեց բերդը և ինը օրից բերդը գրավեց, իսկ բերդի իշխան Թահմազղուլի խանին սրա իշխաններով ուղարկեց Պոլիս։ Տասներկու հազար քաջ ռազմիկներ դրեց բերդի մեջ, ինքը անցավ, գնաց Թավրիզ, այնտեղից անցավ Վանի վրա և գնաց Պոլիս։ Դարձյալ նույն թվին Մանօղլուն բերին Պոլիս, և թագավորը նրան սպանեց։ Նաև Զէլ փաշային սպանեց նույն տարում։ Դարձյալ նույն թվականին թագավորը սպանեց Հուսեյին էֆենդի մուֆտիին։ Դարձյալ նույն թվի մայիս ամսի 14-ին չորեքշաբթի օրը թագավորը աքսորեց հայերին, հոռոմներին և տաճիկներին։ Դարձյալ միևնույն թվին օսմանցիների երկրում մեկ լիտր լեղակը ութսունյոթ ռեալ եղավ։

1085 (1636) թվին պարսից Շահսեֆի թագավորը հարյուր հազար մարդկանցով եկավ Երևանի վրա․ երեք ամիս նստեց, մեծ չարչարանքով ու կռվով բերդը օսմանցիներից առավ և բերդի իշխան Մուրթուզա փաշային և նրանցից բազմաթիվ զորքերի սպանեց, իսկ Շխիջան փաշային, Իբրահիմ փաշային և Մումին փաշային բռնեց, տարավ Պարսկաստան։ Երևանում իշխան նշանակեց Քալբիալի խանին։ Դարձյալ նույն թվականին Սոխորդ գյուղը վերևից վար իջավ․ վանքի փագաղը[1] այնտեղ շինվեց։ 1086 (1637) թվին Սոխորդի աղբյուրը բաղիշեցի մահտեսի Սիմեոնի վերահսկողությամբ դյուզ իջավ։ 1087 (1638) թվի ապրիլի քսանութի շաբաթ օրը սուլթան Մուրադը գնաց Բաղդադի վրա պատերազմի և նոյեմբերի վեցին հասավ Բաղդադ։ Բերդը մեծ

  1. Պարսկ. փայկյաճ բառն է, որ թուրք. ունի «գոմ, արտաքնոց» իմաստները: