նշան. ասում էին, «Տեսեք, որ երկնքից նույնպես նշան երևաց սրա համար»։ Միմյանց հացկերույթի ու կոչունքի էին հրավիրում։ Ոմանք էլ ասում էին, թե հրեաները զենքեր ու սրեր են պատրաստի պահում, որ մեսիայի ելնելուն պես այլ ազգերին բնաջնջեն։
Երբ շատ տարածվեց սուտ Քրիստոս Սաբեթայի համբավը և հասավ քրիստոնյաների թագավորության աշխարհը, և որովհետև քրիստոնյաները իրենց երկրներում ապրող հրեաների հետ կռվելով վիճում էին, ուստի իրենց միջև գրազ բռնեցին։ Քրիստոնյաները ասում էին, թե Սաբեթայի արարքները ճշմարտացի լինեն, մենք բոլորս հրեություն կընդունենք, իսկ հրեաները ասում էին, եթե Սաբեթայի խոսքերը սուտ լինեն, մեզ բոլորիս ազգովին սրով բնաջնջեք։ Այս բանը ուխտելով պայմանավորվեցին և ժամանակ նշանակեցին, դատական ատյանում կանգնելով գրեցին, վճռեցին, դատավորների ու իշխանների կնիքով կնքեցին և սպասում էին պայմանավորվածությանը։ Սակայն լեհերի երկրում հրեաներից շատերին կոտորեցին. սրանցից շատերը փախան և գնացին այլ երկիր, ոմանք էլ եկան նույն իր՝ Սաբեթայի մոտ։ Սույն օրերում լեհերի երկրում գտնվում էր մի հրեա, որ խախամ էր․ սա Սաբեթայի համբավը լսում է ու չի հավատում, այլ ասում է․ «Ես գնում եմ այդ Սաբեթայի մոտ և նրա բոլոր հանգամանքներին ստույգ կերպով հասու լինեմ»։ Սա գալիս մտնում է Սաբեթայի մոտ. շատ օրեր դիտեց, տեսավ, խոսեց նրա հետ և հավաստի կերպով վերահասու եղավ, որ նրա խոսքերը կեղծիք էին, ուստի համարձակ ասում է. «Ինչու՞ մեր տառապած ու խեղճ ազգը մոլորեցրիր և քեզ Քրիստոս ու մեսիա հռչակեցիր, դու երկնքից կամ երկրից ի՞նչ հրաշք ցույց տվիր, փրկության ի՞նչ գործ արիր, որ մեր օրենքների խոսքերը վկայում են, և ի՞նչ հրաշք արիր քո ծնունդի ու սնունդների մեջ, ահա քո ծնողները և քո սնունդը, ահա քո եղբայրները, ահա քո կինը և որդիները, որոնց զարդերով լցրել ես, ահա քո կյանքը և վարքը հավասար են մերին, ուտում ես, խմում, վախենում, բռնվում, ինչպես որ ելար փախչելու և բռնվեցիր, բանտ մտար և կապանքներով արգելափակվեցիր»։ Եվ շատ ուրիշ խոսքերով Սաբեթային