Էջ:Arakel of Tabriz, History.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ երբ Սաբեթայի հանգամանքները հայտնեցին թագավորին, որ սուլթան Իբրահիմի որդի սուլթան Մահմադ խոնդկարն էր, թագավորը ինքը նստեց դատաստանի։ Ատրանում էին նաև ղազիասկյարը, կրոնապետը, տեղապահը և արքայի բոլոր իշխանները։

Իսկ հեծյալների, ռամիկների բազմության թիվը որչա՞փ էր, ինչքան երկնքի աստղերը և ծովի ավազը. դրանք հավաքվել էին զվարճանալու։ Այնտեղ կանգնեցրին բազմտթիվ զորականներ՝ աղեղներով, նետերով ու հրացաններով։ Կրակ էին բորբոքել, ճրագներ էին վառել և այլ պատրաստություններ էին տեսել Սաբեթայի տանջանքների համար։ Ատյանում առաջ բերին մի մարդու, որին կոչում էին Հայաթիզադա. այս մարդը նախապես ազգությամբ ու հավատաքով հրեա էր, բայց հետո հրեությունը թողել և ընդունել էր Մահմեդի կրոնը, դարձել էր տաճիկ։ Սրան աոաջ բերին, որ դառնա թարգման Սաբեթայի ու թագավորի միջև։ Այնտեղ ատյանում Հայաթիզադան ասում է Սաբեթային. «Տեսնում ես զենքերի ու տանջանքների այս ողջ պատրաստությունները, այս բոլորը քեզ համար են պատրաստել։ Արդ՝ ինչպես է, որ դու համբավ հանիր ու երկիրը դղդացրիր. նորագույն տանջանքներով ու մահով քեզ խայտառակելու և սպանելու է արքան, եթե դու որևէ զորություն և ուժ ունես, հրաշք գործիր, ցույց տուր զորությունդ և փրկիր քեզ ու քո ազգը»։ Իսկ Սաբեթան ահից ու երկյուղից այնքան սարսափեց, որ համարյա թե սիրտը արյուն կտրեց, ուստի սկսեց ուրանալ և իր ազգը մեղադրել, թե՝ «Իմ կույր ու մոլորված ազգը այս անպատեհ անունը իմ մասին հռչակեց, իսկ ես այդ չեմ, ինչ որ նրանք ասում են, այլ ես մի վերծանող եմ, ամեն գիրք կարդացի ու վերահասու եղա, որ միայն ձեր մարգարեն է ճշմարիտ մարգարե և աշխարհ է եկել բոլոր մարդկանց ուղղելու համար։ Ահա այս քսան տարի է, որ ես նրան հետևել եմ և նրան ընդունել»։ Այնտեղ ատյանի մեջ ուրացավ հրեության հավատքը, և դավանեցրին Մահմեդի հավատը, և այսպես թողեց իր հավատը և տաճկացավ։ Այդ ժամանակ բոլոր ազգերն ու ցեղերը սկսեցին այդ Սաբեթային և հրեաների