25. Իմամռուղեշիա մահմեդականների սրբավայրերից. այստեղ է թաղված Ալիի սերունդներից ութերորդ Իմամ Ռիզան։ Սրբավայրը Մեշեդում է, որ Իրանի Խորասան նահանգի գլխավոր քաղաքն է։ (էջ 39)։
26. Մանազկերտը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառում գյուղ է։ Սկզբնապես այնտեղ եղել է քաղաք, որ ըստ ավանդության հիմնադրել է Հայկ Նահապետի Մանավազը: (էջ 40)։
27. Ալաշկերտը Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Բագրևանդ գավառի գլխավոր քաղաքն էր։ Հիմնադրել է հայոց Վաղարշ առաջին թագավորը։ Այժմ Թուրքիայում է։ Հին Վաղարշակերտ քաղաքն է, որ թուրքական աղավաղումով է դարձել Ալաշկերտ։ Բագրևանդ գավառի հյուսիսային սահմանը 1915 թվականից առաջ հարում էր ռուսական հարավային սահմանին։ (էջ 40)։
28. Մակու քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում՝ Փոքր Մասիսից հարավ: Նախապես կոչվել է Շավարշան։ (էջ 40)։
29. Կաղզվանը Արևմտյան Հայաստանի քաղաքներից է, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Գաբեղյանք գավառում, Կարսից հարավ, Արաքսի մոտերքը։ (էջ 40)։
30. Շիրակավանը գտնվում է Կարսից 40 կմ հյուսիս արևմուտք, այժմյան Բաշշորագյալ գյուղի տեղում. հետագայում կոչվել է Երազգավորս։ (էջ 41)։
31. Երվանդակերտ քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Արարատ նահանգի Երասխաձոր գավառում՝ Արաքս և Ախուրյան գետերի խառնարանին մոտիկ։ Հիմնադրել է Երվանդ վերջինը մ.թ.ա. 3-րդ դարի վերջում։ (էջ 41)։
32. Նավասարդը հայոց առաջին ամիսն էր, անշարժ տոմարով Նավասարդի մեջ համընկնում էր օգոստոսի 11-ին։ (էջ 43)։
33. Աղջաղալան գտնվում է Երվանդակերտի տեղում (տես. ծան. 31)։
34. Կարսը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի գլխավոր քաղաքն էր։ Գտնվում է Ախուրյանի վտակ Կարս գետի ափին։ 1915 թվականից առաջ ուներ ավելի քան 10 հազար հայ բնակիչ։ (էջ 44)։
35. Մովսեսը հրեաների այն մարգարեն է, որ նրանց Եգիպտոսից առաջնորդեց դեպի Իսրայել։ Ըստ ավանդության սա է գրել Աստվածաշնչի հնգամատյանը (առաջին հինգ գիրքը)։ (էջ 45)։
36. Հեսան հաջորդեց Մովսեսին. անվանի զորավար էր և առաջնորդ. հաղթեց քանանացիներին, նրանց երկիրը բաժանեց Իսրայելի ցեղերի վրա։ (էջ 45):
37. Փարավոն եգիպտական հնագույն թագավորների հորջորջումն է. դրանցից մեկը իսրայելցիներին քշեց Եգիպտոս իբրև ստրուկներ։ Պատմիչը Շահ-Աբասին համեմատում է փարավոնի հետ։ (էջ 45)։
38. Քրիստոսի ծննդից մոտ 540 տարի առաջ իսրայելացինեը Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորի ձեռքով տարագրվեցին Բաբելոն։ Պատմիչը կրկնակի համեմատություն է անում, պարսիկները բաբելացիներն են, իսկ հայերը՝ իսրայելցիները։ (էջ 46)։