39. Նաբուգոդոնոսորը ուզեց Երեմիա մարգարեին Բաբելոն տանել, նա չգնաց, մնաց Երասաղեմում իր ժողովրդի մնացորդի հետ և նրանց հետ էլ ստիպված Եգիպտոս գնաց։ Երեմիան իբրև մարգարե, խրատում, հույս էր տալիս իր ժողովրդին։ (էջ 46)։
40. Երեմիայի նման Եզեկիելը նույնպես իսրայելցիների մարգարեն էր։ Նա Նաբուգոդոնոսորի կողմից տարագրվեց Բաբելոն, որտեղ խրատում և հուսադրում էր իր տարագրված ժողովրդին։ (էջ 46)։
41. Զորաբարելը իսրայեցի էր, ծնվեց Բաբելոնում և դարձավ առաջնորդ և կազմակերպեց ու իսրայելցիներին առաջսորղեց Իսրայել։ (էջ 46)։
42. Շապուհ Բագրատունա գրքում ասված է, թե Բյուզանդիայի Մորիկ կայսրը երկիրը խաղաղեցրեց այնպես, որ ժողովուրդը առակավոր խոսքով ասում էր, «ինչպես Մորիկի ժամանակ անհոգ նստել է» (տես Պատմութիւն Շապհոյ Բագրատունւոյ, Էջմիածին, 1921, էջ 5)։ Դավրիժեցին այդ է ակնարկում։ (էջ 48)։
43. Պատմիչը Աստվածաշնչի խոսքը՝ «Զի կենդանի է բանն Աստուծոյ եւ ազդող եւ հատու քան զամենայն սուր երկսայրի եվ անցանէ մինչև ցորոշումն շնչոյ եւ ոգւոյ եւ յօդից եւ ուղղոյ», բերել է աղավաղված։ Այդ խոսքը թարգմանվում է այսպես՝ «Աստծու խոսքը կենդանի է, և ազդու, և հատու ավելի, քան բոլոր երկսայր սրերը. այն անցնում է մինչև շնչի, ոգու, հոդերի և ուղեղի հատվածները»։ (էջ 50)։
44. Սարյուռոսը [sapores] Շապուհ երրորդ պարսկական թագավորն է (309-379), որը կոչվում է նաև Շապուհ երկարակյաց։ Թազավորում է 69 տարի։ Սա ահավոր թշնամի էր Հայաստանի համար, հալածում էր քրիստոնյաներին, սպանել տալիս հայոց թագավորներին ու կաթողիկոսներին։ (էջ 52)։
45. Ծառերը կամենում են իրենց համար թագավոր ընտրել։ Ոչ ոք չի համաձայնում թագավոր լինել։ Դիմում են դժնիկ փշին, որ դառնա թագավոր։ Դժնիկ փուշը համաձայնվում է և հրամայում է բոլոր ծառերին, որ գան մտնեն իր հովանու տակ, այլապես դժնիկից հուր կառաջանա և կոչնչացնի Լիբանանի եղևնածաոերը (Դատ. Թ 15)։ (էջ 52)։
46. Զարիշատ ավանը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառում (Կարս)։ Կառուցվել է Արտաշես Ա-ի ժամանակ (մ.թ.ա. 189-160) և Արտաշեսի որդի Զարեհի անունով կոչվել է Զարեհաշատ-Զարիշատ։ (էջ 52)։
47. Աղբակը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառներից մեկն է։ Այս գավառով է անցնում Թավրիզ-Վան ճանապարհը։ Կենտրոնը Հադամակերտ քաղաքն էր։ (էջ՝ 52)։
48. տես ծան. 61։
49. տես ծան. 63։
50. Դավրիժեցին ակնարկում է Աստվածաշնչի Եսայի մարգարեի այս խոսքը. «Անդ (երկրում) հանդիցեն համբարուք եւ անդ դեւք կաքաւեսցեն եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա, եւ ոզնիք ձագս հանցեն յապարանս նորա (Ես ԺԳ. 21)։ (էջ 54)։
51. Երեմիան Աստվածաշնչի նշանավոր մարգարեներից է, որը ողբում