Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գառնիի ենթաշրջանը, որ մտնում է նախկին Կոտայքի, այժմյան Աբովյանի շրջանի տարածքում։ (էջ 74)։

64. Ուրծաձորը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ուրծ գավառն է, որ Համապատասխանում է այժմյան Արարատի շրջանին, Այրարատյան դաշտի արևելքում Ուրծա լեռներից հարավ։ (էջ 74)։

65. Կողբը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ճակատը գավառում ավան է։ Գտնվում է Բարղուղ լեռան հյուսիս-արևելյան ստորոտին, Արաքսի աջ ափին։ Այստեղ է ծնվել 5-րդ դարի մատենագիր Եզնիկը։ (էջ 74)։

66. Ուռհա կամ Եդեսիա ասորիների մայրաքաղաքը Միջագետքում։ Ասորիները, արաբները, թուրքերը անվանում են Ուրֆա։ (էջ 77)։

67. Սեբաստիան Փոքր Հայքի հայաբնակ քաղաքներից էր, այժմ կոչվում է Սվաղ։ (էջ 77)։

68. Բուրսան, որ ծանոթ է Բրուսա անունով։ Փոքր Ասիայի քաղաքներից է գտնվում է Բութանիայում։ (էջ 77)։

69. Անկյուրան այժմյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարան է։ (էջ 77)։

70. Ռումելին եվրոպական Թուրքիան է, որ ընդգրկում է Թրակիան ու Մակեդոնիան։ (էջ 79)։

71. Բուղդանը Մոլդավիան է։ (էջ 79)։

72. Կաֆան Ղրիմի Թեոդոսիա քաղաքն է. նկարիչ Այվազովսկու ծննդավայրը։ (էջ 79):

73. Պոնտոսը Սև ծովն է։ (էջ 79)։

74. Աղստև գավառը այժմյան Իջևանը և հարակից շրջաններն են դեպի արևելք։ (էջ 85)։

75. Մազրա գյուղը գտնվել է այժմյան Վարդենիսի շրջանում, որ կոչվել է նաև Մեծ Մազրա. այժմ անվանվում է Զոդ։ (էջ 85)։

76. Իսրայելի թագավոր Հերովդեսը ամուսնացավ իր եղբոր կնոջ հետ։ Հովհաննես Մկրտիչ մարգարեն՝ շատ խելոք մի մարդ, հանդիմանում է Հերովդեսին արյունապղծության համար և պահանջում, որ հրաժարվի կնոջից։ Հերովդեսի կինը՝ Հերովդիան վրեժով լցվում է Հովհաննես Մկրտչի դեմ, և փոքրիկ աղջկա միջոցով թագավորից պահանջում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հերովդեսը նախապես խոստացել էր երեխային, ինչ-որ ցանկանա, կտա նրան, իսկ երեխան մոր թելադրանքով պահանջում է Հովհաննես Մկրտչի գլուխը սկուտեղի վրա։ Ե՛վ թագավորը և՛ դահիճները հարկադրված կտրում են մարգարեի գլուխը, ուստի դահիճը լաց է լինում։ Դավրիժեցին Շահ-Աբասին համեմատում է Հերովդեսի, իսկ իշխանին դահճի հետ (Մատթ. ԺԴ 1-12, Մարկ. Զ 14-29)։

Իսկ կնոջ չարությունը անպատիժ չի մնում, մինուճար պարուհի դուստրը սառույցի վրա պարելիս՝ սառույցը կոտրվում է, և աղջիկը մինչև պարանոցը սուզվում է ջուրը։ Սառույցը պարանոցի մոտ սեղմվում է և աղջկա գլուխը հատում։ Միևնույն սկուտեղի վրա աղջկա հատված գլուխը ուղարկում են մորը։ (էջ 121)։

77. Ֆրանկստան ասելով Դավրիժեցին հասկանում է կաթոլիկ Եվրոպայի երկրները։ (էջ 122)։

78. Կարենիսը Գյումուշ (Արծաթ) գյուղի հին անունն է։ Գտնվում է