Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրազդանի շրջանում Հրազդան գետի ափին, շրջկենտրոնից 16 կմ դեպի հարավ-արևմուտք։ Առաքելոց վանքը գտնվում է այս գյուղում, որ կոչվել է նաև Կարենավանք, այժմ ավերակ է։ (էջ 146)։

79. Այո երկու վանքերը գտնվում են Էջմիածնում և հայ ճարտարապետության նշանավոր կոթողներից են։ (էջ 147)։

80. Երնջակը Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից է։ Սահմաններն են՝ արևելքից Գողթն, արևմուտքից Ջահուկ և Նախիջևան, հարավից Արաքսը, հյուսիսից Ծղուկը և Ջահուկը։ Ըստ Օրբելյանի Սյունիքում նահապետներից մեկի կինը՝ Երնջակը շինում է իր անունով Երնջակ բերդը, և գավառը բերդի անունով կոչվում է Երնջակ։ (էջ 151)

81. Ապարան կամ Ապարաներ գյուղը գտնվել է Երնջակ գավառում (տես ծան. 80)։ 17-րդ դարի սկզբում ունեցել է 500 տուն հայ բնակիչ։ (էջ 151)

82. Ըստ Աստվածաշնչի այն կինը, որ մեռոն է բերում Քրիստոսի մարմինը օծելու։ (էջ 171)։

83. Անանիայի դամբարանը կամ, ինչպես Ալիշանն է ասում, անապատը գտնվել է Կոնդում՝ Երևանի Կոնդ թաղամասում եղել է մի հին մատուռ և շուրջը՝ խցեր։ Առաքել Դավրիժեցու ժամանակ արդեն ավերակ էր։ (էջ 181)։

84. Սահաթի գավառը համապատասխանում է այն շրջանի տարածքին, որտեղ Ախուրյանը թափվում է Արաքսը։ Առաջացել է 15-րդ դարում այդտեղ իշխող մահմեդական ցեղախմբի առաջնորդ Սադի անունից։ (էջ 183)։

85. Կաղզվանը գտնվում է Մեծ Հայքի Այրարատի Արշարունյաց կամ Երասխաձոր գավառում։ Կարսից դեպի հարավ-արևմուտք 75 կմ հեռու է։ (էջ 183)։

86. Իլով էր կոչվում ներկայիս Լվով քաղաքը։ (էջ 183)։

87. Շահի երիտասարդ դրանիկներից, որը պատրաստ էր ծեծելով շահի հրամանն ի կատար ածել։ (էջ 185)։

88. Կիլիկիայի հայոց մայրաքաղաքն է եղել Սիսը, որտեղ նստում էր նաև հայոց կաթողիկոսը, ուստի կոչվոմ էր կաթողիկոս Սսի։ (էջ 192)։

89. Ամբերդը գտնվում է Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառում՝ Արագածի հարավային լանջին Բյուրականից 7 կմ հյուսիս։ Եղել է բերդ-ամրոց։ 13-րդ դարում դարձավ վարչական կենտրոն։ Պահպանվել են դղյակի, բերդապարսպի ավերակները, եկեղեցու, բաղնիքի և ուրիշ կառույցների մնացորդներ։ (էջ 198)։

90. Կարբի գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, որ հնում կոչվել է Արագածոտն գավառ։ Ինչպես նշում է Դավրիժեցին, Հաբենին գտնվել է Կարբի գյուղի մոտ և Դավրիժեցու ժամանակ արդեն ավերված է եղել։ (էջ 198)։

91. Կարբուց քիչ հեռու անդնդախոր Քասախի ափին բարձր քարափի վրա կառուցված է Սաղմոսավանքը, որի հնությունը հասնում է մինչև 330 թվականը։ Իսկ ներկայիս կանգուն վանքը կառուցել է Զաքարյանների գործակալ իշխան Վաչեն 13-րդ դարի սկզբում։ (էջ 198)։

92․ Որպես թե Տաթևի վանքը սկզբնապես կոչվել է Ստաթեի կամ