Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու բնությունը միասնություն են կազմում. Քրիստոսը մարդ է և միաժամանակ աստված։

152. Դոմինիկոս Կուզման իսպանացի էր. 12—13-րդ դարերում ստեղծեց Քարոզիչ եղբայրք միաբանությունը, որ հրով ու սրով պայքարում էր Հռոմի եկեղեցու նկատմամբ հանդես եկած որևէ աղանդի դեմ։ Դոմինիկյանները իրենց կրոնական արշավանքներն ուղղած են եղել նաև Հայոց եկեղեցու դեմ։ (էջ 300)։

153. Արզնի, Արկնի, Արղանա՝ ավան Հայոց Ծոփքի նահանգի Պաղնատուն գավառում։ Դարասկզբին ունեցել է 6150 բնակիչ, որից 3 հազար հայ, մնացածը՝ թուրք, քուրդ, հույն։ (էջ 304)։

154. Բնագիրն է արտաքին գրոց: Արտաքին բառը, երբ վերաբերում է գիտության ու գրքերին, մեծ մասամբ նշանակում է հեթանոսական, այսինքն՝ ոչ քրիստոնեական, ոչ աստվածաշնչական, իսկ մասնակիորեն նշանակում է փիլիսոփայական: Այստեղ բացարձակապես խոսքը վերաբերում է փիլիսոփայական գրքերին, ուստի և մենք առանց նեղվելու այդպես թարգմանեցինք։ (էջ 306)։

155. Բաղեշը հայկական Բիթլիս քաղաքն է, որ գտնվում է Մեծ Հայքի Աղձնյաց նահանգի Սալնոձոր գավառում, Վանա լճից 18 կմ հարավ-արևմուտք։ Ամրդոլու վանքը կառուցված է Բիթլիսի մեջ, այս վանքում 15-րդ դարում եղել է գրչության դպրոց։ Դարի վերջում հիմնադրվեց հոգևոր դպրոց։ Այստեղ Բարսեղ Աղբակեցին վերծանեց վանքի մատենադարանի փիլիսոփայական գրքերը։ 17-րդ դարի առաջին կեսին սկսեցին դասավանդել փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականություն, դպրոցը մեծ անուն հանեց Ներսես Մոկացու ժամանակ և ավելի ծաղկեց Վարդան Բաղիշեցի վարդապետի օրոք [մահը՝ 1704 թ.]: (էջ 306)։

156. Ասկնջավորը Մոկսի հայաբնակ գյուղերից էր, դարասկզբին ուներ 150 հայ բնակիչ։ (էջ 306)։

157. Վժանը Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի հնագույն գյուղերից է։ Այժմ Աշտարակի շրջանի Ուջան գյուղն է, որ սպառնում է իր հին անվան վերականգնումին, շրջկենտրոնից հեռու է 14 կմ։ [ՈւջանՎժան-ի հետագա, ըստ որում այլ արտասանության արդյունքն է՝ հիմնված վ-ու և ժ-ջ հնչյունական անցումների վրա.— Խմբ.]: (էջ 306)։

158․ «Գիրք սահմանաց» կամ «Սահմանք իմաստասիրութեան» 5-րդ դարի հայ մեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթի աշխատությունն է, որ գրված է հունաբանական հայերենով։ Դավիթը իր այս գրքում տալիս է փիլիսոփայության վեց սահմանում։ 1) Աոաջին սահմանումն այն է, որ փիլիսոփայությունը գիտություն է գոյի մասին որպես այդպիսին։ 2) Փիլիսոփայաթյունը գիտություն է աստվածային ու մարդկային իրերի մասին։ 3) Փիլիսոփայությունը հոգածություն է մահվան մասին։ 4) Փիլիսոփայությունը նմանեցումն է աստծու մարդկային հնարավորությունների չափով։ 5) Փիլիսոփայությունը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունը։ 6) Փիլիսոփայությունը սեր է իմաստության նկատմամբ: Ըստ Դավիթ Անհաղթի, այս վեց սահմանումները լրացնում են միմյանց և միատեղ սպառիչ կերպով սահմանում են փիլիսոփայությունը։