Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դավիթ Անհաղթի այս գիրքը, թե հնում և թե այժմ իր գիտական ու պատմական արժեքը անխաթար պահպանում է: Հնում այն ծառայել է հայկական ուսումնական հաստատություններում իբրև դասագիրք։ Գիրքը բաժանված է քսանմեկ պրակների (գլուխների)։ (էջ 307)։

159. Պորփյուրը հույն փիլիսոփա է, սկզբնապես զբաղվում էր Պլատոնի ու Արիստոտելի գրքերի մեկնությամբ, իսկ հետո գրեց նաև փիլիսոփայական ինքնուրույն երկեր։ Նրա գրքերից հայերեն է թարգմանված «Վերլուծութիւն ներածության Պորփիւրի», որ հրատարակված է Վենետիկում, 1833 թ։ Դավրիժեցին ակնարկում է Պորփյուրի այս գիրքը։ (էջ 308)։

160. «Պարապմանց գիրք» ասելով Դավրիժեցին ակնարկում է Կյուրեղ Աղեքսան դրացի հայրապետի (5-րդ դար) «Պարապմունք» գիրքը, որ վերաբերում է Քրիստոսի մարդեղությանը (մարդանալուն)։ (էջ 308)։

161. Նկատի ունի Կյուրեղ Աղեքսանդրացու «Գիրք գանձուց»-ը, որը գրված է Արիանոսների, հոգեմարտների ու այլ աղանդավորների դեմ: (էջ 308):

162. Նրբից (գրականությունը)-ը մենք թարգմանել ենք փիլիսոփայական բառերով, իսկ արտաքնոց (գրականությունը)-ը՝ հեթանոսական։ Նրբիցը, օրինակ, զանազան ուսումնասիրողներ այլևայլ կերպ են բացատրում։ Ըստ Ն. Ակինյանի այդ տերմինը պետք է հասկանալ զուտ ոճաբանական կողմից։ Այդ գրվածքներում, ըստ Ակինյանի, «կը տեսնուի խոսքերու. «նրբութիւն», խոր ոճ մը». Օ. Կարիերը թարգմանում Է ֆր. livres subtils (նուրբ գրքեր) և հասկանում է այն գրքերը, որոնք թույլ էին տրվում կամ հանձնարարվում հավատացյալներին։ Ալիշանը հասկանում է իբրև հայրերի խրթնաբան գրքեր։ Ք. Պատկանյանը, Տեր-Մովսիսյանը հասկանում են իբրև փիլիսոփայական։ Ինչ էլ որ հասկանան նուրբ բառի տակ, տվյալ դեպքում մեզ համար կարևորը այն է, որ Դավրիժեցին նուրբ ասելով հասկանում է փիլիսոփայական, իմաստասիրական։ (էջ 308)։

163. Ոզմ կամ Ոզմի Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Մոկս գավառի լճափնյա գյուղերից մեկը։ (էջ 309)։

164. Խոսքը Արիստոտելի «Կատեգորիաների» մասին է, որ 5-րդ դարի վերջում թարգմանված է հայերենի։ (էջ 311)։

165. «Պերիարմենիասը» Արիստոտելի գրքերից է, որ թարգմանված է հայերեն «Յաղագս մեկնութեան» վերնագրով։ Այստեղ Արիստոտելը բացատրում է քերականության խոսքի մասերը։ (էջ 311)։

166. «Աշխարհաց և առասպելաբանութեանց» գիրքը աշխարհագրական նյութերի և առակների ժողովածու է, որ կազմված է երկու մասից։ Առաջին մասը կոչվում է «Գիրք աշխարհաց», պարունակում է «Աշխարհացոյց Մովսեսի Խորենացւոյ», «Մղոնաչափք», «Չորս գետք», «Գետք և գնացք նոցա մեծ և անուանիք քառասուն և երկու» և «Անուանք քաղաքացն Հնդկաց և Պարսից»։ Առաքել Դավրիժեցին ակնարկում է գրքի այդ մասը։ (էջ 311)։

167. 13-րդ դարի փիլիսոփա-աստվածաբան Ալբերտ Մեծի գիրքն է, որ կոչվում է «Դրախտ հոգւոյ յադագս աոաքինութեանց»։ Թարգմանել է Մխիթար Սեբաստացին լատիներենից։ (էջ 311)։

168. Արիստոտելի «Անալիտիկա» գիրքն է «Վերլուծականը», որ