Դավիթ Անհաղթը մասամբ մեկնաբանել է․ հավանորեն նկատի ունի այս մեկնաբանությունը: Արիստոտելի գիրքը նույնպես 5-6-րդ դարերի թարգմանություն է: (էջ 311):
169. Հայերեն մի թարգմանություն կա, որ կոչվում է «Գովելի են գեղեցիկք և պարսաւելի գարշելիքն». համարվում է Արիստոտելի հեղինակությունը: (էջ 313):
170. Հովհաննես վարդապետ Կոզեռն է, որ կոչվում է նաև Տարոնացի: Նշանավոր տոմարագետ էր: Ապրել է 10-րդ դարի վերջերին և 11-ի սկզբներին, գրել է մի քանի գրքեր, որոնք շատ էլ հայտնի չեն: Թաղված է եղել Երևանի Կոնդի գերեզմանատանը, որ նրա անունով կոչվել է Կոզեռի գերեզմանոց: Այժմ այդ գերեզմանոցը չկա: (էջ 315):
171. «Քարոզգիրքը» մի ժողովածու է, որ քաղված է Սուրբ գրքից, եկեղեցական հայրերի իմատություններից և այլ մատենագիրներից: Կազմված է երեք հատորից: Հայերենի է թարգմանել Վրթանես վարդապետ Ասկերյանցը:(էջ 317):
172. Հարցնտեսը հավանորեն «Գիրք հայելի վարուց», որ ասի «Հարանց վարք» գիրքն է: (էջ 317):
173. տես ծան. 6:
174. Պրոկլեսը [Պրոկզ] հին հունական իդեալիստ փիլիսոփա է, ապրել է մոտավորապես 410-485 թվականներին: Մեզ է հասել նրա «Աստվածաբանության նախահիմքերը» աշխատությունը: (էջ 319):
175. «Հոգեաց գիրքը», Թովմա Աքվինացու հեղինակությունն է, որ 14-րդ դարում թարգմանել են ունիթոռ աղանդավորները: Վերաբերում է հոգու և մարմնի փոխհարաբերությանը: Ունիթոռները գիրքը մեկնաբանել են կաթոլիկական ոգով, իսկ Լեհացին, որ այդ գիրքը թարգմանեց 1668 թվականին, մեկնաբանել է հայ եկեղեցու դիրքերից: (էջ 319):
176. Հովսեպոս Փլավիոսը հրեական պատմիչ է, որ գրել է Իսրայելի ողջ պատմությունը: Ստեփանոս Լեհացին թարգմանել է պատմության այն մասը, որ վերաբերում է հրեաների ապստամբությանը Հռոմի դեմ մեր թվ. առաջին դարում: Հոսեպոսը Լեհացու թարգմանության այդ մասում փառաբանում է Տիգրան Մեծին իբրև հռոմեական կայսրության դեմ պայքարող անկախ թագավորի՝ անուղղակի կերպով պայքարի կոչելով հրեաներին: (էջ 320):
177. Դավրիժեցին նկատի ունի Դիոնիսոս Արիոսպադացու «Յաղագս-երկնայնոց քահանայապետութեանց» գիրքը, որ հայերեն թարգմանված է եղել դեռևս 8-րդ դարում, բայց որովհետև թարգմանված է խրթին լեզվով, լեհացին ճշտել ու պարզ լեզվով է թարգմանել: (էջ 320):
178. Ստեփանոս Սյունեցին սովորել է Սյունիքում, Պոլսում, Աթենքում, Հռոմում: Թողել է բազմաթիվ ինքնուրույն ու թարգմանական աշխատություններ, որոնցից մեկն էլ Արիոսպագացու վերոհիշյալ գիրքն է, որ թարգմանել է 712 թվականին: (էջ 320):
178. Դավրիժեցու ակնարկած գիրքը վերագրվում է Արիստոտելին կամ Պրոկլեսին, հայերեն հրատարակված է «Գրքուկ որ կոչի պատճառաց» 1750թ.: Իսկ Լեհացին թարգմանել է 1660-62 թվականների ընթացքում: (էջ 320):