Էջ:Arakel of Tabriz, History.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քնրական ոգով վերլուծում ու գնահատում է այս կամ այն գիրքը, նշում նրանց թերիներն ու առավելությունները։

Դավրիժեցին քաջածանոթ է նաև լեհահայոց կյանքին, Նիկոլ Թորոսովիչի գործունեությունը վերլուծում է ամենայն մանրամասնութամբ, դատապարտում նրա հակազգային արարքները՝ որակումների մեջ խտրություն չդնելով։ Լույս տեսնելու ժամանակներից մինչև այսօր Դավրիժեցու գիրքը գնահատվում ու վերագնահատվում է ըստ արժանվույն։ Ժամանակակիցները շատ բարձր են դասել նրա գիտելիքները, իսկ սույն երկը դիտել իբրև ճշմարիտ ու հավաստի պատմություն։ Զաքարիա Սարկավագը իր «Պատմության» մեջ հաճախ է վկայակոչում Դավրիժեցուն, ի վերջո նրան բնութագրում այսպես. «Առաքել Վարդապետն, որ տեղյակ էր ամենայն պատմագրաց»²։

Դավրիժեցուն բարձր է գնահատում նաև նրա ժամանակակից Ստեփանոս Լեհացին, որ նույնպես անձնական ծանոթություն է ունեցել և մոտիկ է եղել նրան։ Լեհացին գրում է. «Այն ժամանակ երևելի վարդապետներ շատ կային (Էջմիածնում), որոնք ճարտարախոս, աստվածաշնչական գրքերի խոսքաստեղծ, ճարտար, գիտուն և հմուտ։ Դրանցից մեկն էր Առաքել Վարդապետ պատմագիրը, որը հայրապետների և թագավորների ժամանակագրությունները գեղեցիկ ու պատշաճ խոսքով դրոշմել է³»։

Մեսրոպ Թաղիադյանը միայն հակադրվում է Դավրիժեցուն, Շահ-Աբասի հայերին տարագրելու հարցում, երբ Դավրիժեցին միանգամայն ճշմարիտ է և արդար թե՛ իր ժամանակի, և թե՛ ներկայիս տեսանկյունից դիտելով։ Թաղիադյանը գրում է. «Այստեղ մանրամասն է նկարագրում Առաքել Վարդապետ Դավրիժեցին մեծ արքայի հարվածները, դրամաշորթությունները, գերեվարությունները՝ նրան ցույց տալով իր հոռության մեջ իբրև աշխարհի ծայրահեղ բարբարոսներից մեկը։ Իսկ եթե երևույթները արդարորեն կշռադատել կամենաք, նույն Առաքելի գրվածքից այնպիսի բարի վարք կգտնենք նրա մեջ, մինչև իսկ աշխարհի շատ քիչ թագավորներ կարող են ունենալ4»։

Ահա Թաղիադյանի՝ շահին արդարացնելու անարդարությունը։

Ստեփանոս Նազարյանը մի կարճ խոսքով այսպես է բնութագրում. «Պարզությունը և անկաշկանդվածությունը Առաքելի շարադրանքում խոսում են նրա պատմության հավաստիության և անկեղծ ու շիտակ բնույթի մասին»։

Հետևյալ խոսքերով է բնորոշում Առաքել Դավրիժեցուն Ղևոնդ Ալիշանը. «Հետ կանոնավոր պատմչաց ԺԳ դարու և ԺԴ-ին սկզբան արժանավոր պատմիչ մի չէ հասած մեզ հետագա դարերան մինչև ի սա, իրմէ առջի երկու դարուց պատմիչներեն և թե իրմէ վերջնոց ամենեն լավագույնն է և կարժե օրինավոր պատմչաց դասակցել»։

Բանասերները դժգոհ են Դավրիժեցու պարզ ու անպաճույճ պատմելու

____________

2. Զաքարեայ Սարղկաւագի պատմ. հ. 3, էջ 4։

3. Զարպհանալյան Գ. Պատմ. Հայերեն դպրության, Վենետիկ, 1878, էջ 172։

4. Թուղիադյան Մ. Պատմ. Պարսից, հ, Ա, Կալկաթա 1846, էջ 169։

6