Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրացան. թոնիրը վառն էր ու պուտուկ կար վրան, որի մեջ կերակուր էին եփում։ Խուփը բարձրացրի, նայեցի պուտիկի մեջ, տեսա տղայի ոտքը, ապա տղայի եղբայրը եկավ և ասաց, թե իմ եղբորը մորթեցին ու կերան, այդ նրա ոտն է։ Իսկ ես շատ կսկիծ անելուց հետո կենդանի մնացած տղային, որ ազատվեց, առա, մեր տունը տարա։

Նաև նույն մարդը ասում էր, թե տեսա, որ երկու պառավ կանայք բռնեցին մի փոքրիկ աղջիկ, խեղդեցին ու կերան․ իսկ ես այս հայտնեցի Սարգիս անունով մի մարդու, նա երկու պառավին էլ սպանեց։ Շատերն էին շատ տեղերում այս բաները արել, մարդիկ էին որսացել ու կերել։

Եվ ոչ միայն օտար մարդ էին ուտում, այլև տղամարդիկ ու կանայք իրենց զավակներին էին կերել։ Ինչպես լսեցինք Սեբաստիայի67 գավառում ոմանք կերել են իրենց զավակներին։ Նաև մի այլ գավառում մի կին կերել է իր երկու ուստրերին և մի դստերը։

Ոմանք սովի հարկադրանքից ելնում, շրջում էին շենամիջում և ուժի պակասելու հետևանքով՝ չարչարված, մաշված, ցամաքած, չէին կարողանում գնալ, ընկնում էին շենամիջում, ճանապարհներին, անցատեղերում, պատերի անկյուններում, գոռալով նվալով ու հեծելով մեռնում էին։

Ոմանք համաձայնության գալով մինչև տասը, քսան, երեսուն մարդ գյուղից գյուղ, գավառից գավառ էին գնում ուտելիք որոնելու, բայց չէին կարողանում գտնել, որովհետև սովը իբրև աստվածառաք պատիժ ընդհանուր աշխարհի վրա էր սփռված՝ ըստ մարգարեի [այն] խոսքի [թե] կանչեց սովը նրանց երկիրը և հացի ամբողջ բերքը կտրեց[1]։ Պատահում էր՝ նրանցից ոմանք հասնում էին շեները, կային, որ ճանապարհին մեռնում էին։ Այս մեռյալների դիակներից ուտում էին վայրի գազաններն ու անընտել կենդանիները, մանավանդ գայլերը։ Ուտելով մեռածներին՝ սովորեցին նաև ուտել կենդանի մարդ, որին (մարդ ուտողին) մարդագայլ էին ասում։ Գայլերը այնքան

  1. Սաղմ․ ՃԴ 16: