Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սատանան յոթ այլ իրենից ավել չար սատանաներ իր հետ առավ, եկավ բանակեց այս գավառապետի մեջ: Սրա վերջինը ավելի չար, քան առաջինը։ Որովհետև փռնգտում էր իբրև մարտասեր երիվար, մռնչում էր իբրև առյուծ և արտափչում էր Լավասափի վրա իբրև հրաշունչ վիշապ. (առիթներ) էր որոնում նրան սպանելու երկու պատճառով։ Առաջին՝ իր քրոջ նախկին խայտառակության համար, և երկրորդ նույնի վերջին անարգանքի համար, և որոնում էր, որ առիթ գտնի, Լավասփին զարկի, սպանի:

Իսկ մտերիմ իշխանները (Լավասափի) ու ցավակից բարեկամները զգուշանում ու պահպանում էին Լավասափին, նրան զգուշացնում էին, որ իրեն պահպանի գավառապետից։ Նրան խրատում էին, որ գավառապետին սպանի։ Եվ երբ իշխաններն ու Լավասափը գավառապետի սպանությունը իրենց մեջ համոզմունք դարձրին, այս դիտավորությամբ մի օր շատ գինի խմեցրին գավառապետին, գուցե փոքր-ինչ թուլանա իր զորությունից, որպեսզի հեշտությամբ սպանեն նրան: Երբ ժամը հասավ, թագավորը դուրս եկավ, իսկ իշխաններից ով տեղյակ էր, նրանք էլ մեկ-մեկ դուրս եկան։ Լավասափի մոտ կանչեցին մի դահիճ, որ Լավասափը հրամայի նրան ներս գնալ ու գավառապետին սպանել։ Եվ այն պահին մինչ դահճի հետ այդ էր խոսում, գավառապետի ծառաներից մեկը, որ նրա առաջագնաց ծառան էր, որին շաթը են ասում, և իսկույն ինչպես թռչուն թռավ ներս՝ տունը, որտեղ գավառապետն էր և նրան ասաց. «Ահա գալիս են քեզ սպանելու, քանի որ թագավորի կողմից քո մասին այդպես հրամայվեց»։ Իսկ գավառապետը երբ լսեց, սաստիկ երկյուղից այնպես գինեթափ եղավ, որպես թե բնավ գինի չէր խմել։ Այդ ժամին նա գոտիարձակ, գլխաբաց նստած էր. տագնապալից այդպես բոբիկ, գոտիարձակ, գլխաբաց վեր թռավ տեղից, սլացավ թագավորի երիվարների ախոռը, որտեղ կապված էին արքունի երիվարները, քանի որ մոտիկ էր: Եվ գավառապետը ինքը փորձով գիտեր, թե երիվարներից որ մեկն է արագագնաց ու սրընթաց, սանձը դրեց երիվարի բերանը և ախոռի ներսում հեծավ առանց թամբի, միայն ջուլը վրան երիվարը մահվան երկյուղի պատճառով, որպեսզի չբռնվի ու սպանվի։ Այդպես հեծած երիվարը ախոռից դուրս