ՀՍՀ/Աբդուլ Ազիզ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբդ էլ-Կադիր Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբդուլ Ազիզ

Աբդուլ Համիդ II


[ 19 ] ԱԲԴՈՒԼ ԱԶԻԶ (1830—1876), Թուրքիայի սուլթան 1861-ից։ Սկզբում հարկադրված էր շարունակել Թանզիմաթի քաղաքականությունը։ Հաստատեց հայերի, հույների, հրեաների և բուլղարների ներքին կյանքը կարգավորող կանոնադրություններ (տես Ազգային սահմանադրություն)։ Սակայն հետագայում անցավ բացահայտ հետադիմական քաղաքականության, ի պատասխան որի ճնշված ժողովուրդները ազգային֊ազատագրական պայքար ծավալեցին թուրք․ բռնապետության դեմ։ Ապստամբություններ բռնկվեցին Բոսնիայում, Հերցեգովինայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Կրետեում, 1862-ին՝ Զեյթունում (տես Զեյթունի ապստամբություններ)։ Ա. Ա֊ի օրոք Թուրքիայի արտաքին փոխառությունները խիստ մեծացան, երկիրը կորցրեց ֆինանս․ անկախությունը։ «Նոր օսմանների» կազմակերպած պալատական հեղաշրջումով Ա. Ա. 1876-ի մայիսի 30-ին գահազրկվեց և հունիսի 4-ին ինքնասպան եղավ։ Ա. Փափազյան