Հայոց վիշտը
Արտաքին տեսք
ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ
Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
5
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
10
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մի մեծ ծովում
Տառապում է իմ հոգին:
1902
Հայրենասիրական քնար