Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մըտայ էշխի քուրէն՝ խալիս դառնալու
բնագիր
Մըտայ էշխի քուրէն՝ խալիս դառնալու
Մըտայ էշխի քուրէն՝ խալիս դառնալու,
Սիրտըս էլաւ Քէ ու Այիբ, էրկու Բէն, (քաբաբ)
Կամով սօվդէն մըտայ՝ դարդըն բառնալու,
Էլ ու՞մ բըռնիմ Սէ ու Այիբ, էրկու Բէն: (սաբաբ)
Դադա պիտի՝ խօսքըն ղադիմի շինէ.
Շարբաբի միջումըն խամ թիլ չըհինէ.
Ջորու նըման չասէ՝ իմ դէդէն ձին է.
Մարդ վուր ըլի Նու ու Այիբ, էրկու Բէն: (նաբաբ)
Ինչպէս վուր կըրակին չի դիմանայ մում,
Էնպէս սախաթ կու’լի, ովոր խօսի հում.
Սայաթ-Նովէն ասաց՝ է՛նդուր չէ պակսում
Էրկու աչքէս էրկու Այիբ, էրկու Բէն: (աբ-աբ)
Էս հայերէն ղարահէջա է (Օհանի ծան.):
|
թարգմանություն
Սիրո հնոց մտա՝ անբիծ դառնալու
Սիրո հնոց մտա՝ անբիծ դառնալու
Սիրտս այրվեց եղավ քաբաբից էլ վառ,
Տանջվեցի կամով վիշտը բառնալու,
Էլ ո՞ւմն բռնեմ պատրվակ ու պատճառ:
Վարպետ է պետք՝ խոսքն իմաստուն շինե,
Մետաքսի մեջ անարժեք թել չհինե,
Ջորու նման չասի՝ իմ մայրը ձին է,
Եթե մարդը լինի դատարկ, սնափառ:
Ինչպես որ կրակին չի դիմանա մոմ,
Այնպես սխալ կլինի, ով որ խոսի հում,
Սայաթ-Նովեն ասաց՝ ուստի չի պակսում
Երկու աչքերիցս արտասուքն դառ:
|