Jump to content

Չարենց/Մայրիկը և գերմանացիների կողմից սպանված երեկոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մայրիկը և գերմանացիների կողմից սպանված երեկոն

[ 294 ]

ՄԱՅՐԻԿԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՆՎԱԾ ԵՐԵԿՈՆ

Սև փողոցներում սպիտակ մայրերը
Տարածվեցին, ինչպես սև դագաղի գլազեթ.
Հաղթանակի մասին կանչողներին ասին.
«Ախ, փակեցե՛ք, փակեցե'ք գազեթների աչքերը։
5 Նամակ։
Մայրիկ, բա՛րձր։
Ծուխ։
Ծուխ։
Ծուխ։
10 էլ ի՞նչ եք, մայրի՛ կ, երկարում։
Տեսնո՞ւմ եք —
Օդն ամբողջ քարած է
Թեժ ռումբերի ուժից դղրդացող քարով։
Հենց հիմա բերեցին վիրավոր երեկոյին
15 Երկար դիմադրում էր՝
Անհարթ,
Մռայլ,
Կուզիկ.
Եվ հանկարծ

[ 295 ]

30 Ցնցելով ամպե ուսերը —
Արտասվեց՝ փաթաթվելով Վարշավայի վզին։
Կապույտ շապիկ հագած ոսկեաչք աստղերը
Ճչացին․
«Սպանվա՜ծ է
25 Մեր անգին,
Թանկագի՛նը»։
Եվ մահիկն իր մի աչքը սարսափահար հառեց
Աբոյմը պինդ սեղմած, մեռած, սառած

ձեռքի՛ն այն։

Վազեցին տեսնելու լատվիական գյուղերը,
30 Թե ինչպես, հաշմանդամ դարձած,
Արցունքներով ոսկե կաստելների աչքերը
Կոտրատում է Կովնոն փողոց—մատներն

անծայր։

Իսկ երեկոն ճչում է —
Անձեռ․
35 Անոտ․
«Սո՛ւտ է․
Կարող եմ դեռ —
Զնգացնելով պարում շպորներըս —
Բեղըս ոլորել»։

40 Զանգ են տալիս։
Մայրի՛կ։
Ի՜նչ պատահեց․
Լսի՛ր։ —
Սպիտակ է, ինչպես սև դագաղի գլազեթ։
45 «Թողե՛ք․
Հեռագիր է
Սպանվածի մասին։
Ախ փակեցե՛ք, փակեցե՛ք գազեթների աչքերը»։