Jump to content

ՏՏՀ/Ամսաբողկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄՍԱԲՈՂԿ, մշակում են ամենուրեք։ ՀՀ-ում առավել տարածված են Սակսա, Վարդագույն սպիտակ ծայրով, Կարմիր սպիտակ ծայրով, Դունգանյան և այլ սորտեր։

Ա. հավաքում են արմատապտուղը ձևավորվելուց անմիջապես հետո, հակառակ դեպքում այն փայտանում է, կոպտանում և կորցնում համը։ Երկար պահելիս թառամում է։

Ա. պարունակում է ջուր, շաքար, ազոտային նյութեր, թաղանթանյութ, 25 մգ % C վիտամին, եթերայուղեր, որոնք դրան տալիս են յուրահատուկ սուր հոտ, ինչպես նաև ֆիտոնցիդներ (մանրէասպան նյութեր), հանքային աղեր։ Ախորժաբեր է։ Ուտում են կարագով կամ ձեթով, թթվասերով կամ կանաչ սոխով, վարունգով և թթվասերով:

Աղեստամոքսային, ինչպես նաև լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ Ա. ուտել խորհուրդ չի տրվում։

Ա-ի մշակման մասին տես Այգեգործական հողամաս հոդվածում։