Jump to content

ՏՏՀ/Ացիդոֆիլին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՑԻԴՈՖԻԼԻՆ, կաթնաթթվային սննդակարգային (դիետիկ) մթերք, պատրաստվում է կովի անարատ կամ զտված կաթից՝ կաթնաթթվային ստրեպտոկոկերի և ացիդոֆիլային ցուպիկների մաքուր կուլտուրայից ստացված մակարդով, ինչպես նաև կեֆիրային սնկիկներով։ Կաթի գործարաններն արտադրում են յուղալի (կաթնաճարպը 3,2 %) և ոչ յուղալի (կաթնաճարպը 0,05 %-ից ոչ ավելի), յուղալի քաղցր և ոչ յուղալի քաղցր ացիդոֆիլին։ Ա. ավելի լավ է մարսվում և յուրացվում քան կաթը։ Օգտագործվում է բուժական սննդում, քանի որ Ա-ում եղած կաթնաթթվային բակտերիաները ճնշում են աղիներում սկսվող նեխման պրոցեսները։ Ա. կարելի է պահել մինչև 3 օր, 8 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Արտադրվում է նաև ացիդոֆիլային մածուն և ացիդոֆիլային մածուկ։