Jump to content

ՏՏՀ/Բորակի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲՈՐԱԿԻ, պատրաստում են խմորից մսի խճողակով։ Բ-ի հետ մատուցում են կարագ, քացախ, մանանեխ։ Բ. մատուցում են նաև մսի արգանակով։

Ալյուրը բլրաձև լցնել սեղանին և փոս անել։ Ձուն ջարդել բաժակի մեջ, խառնելով ավելացնել ջուր և այնքան ալյուր, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր, այնուհետև լցնել ալյուրի փոսի մեջ և հունցել այնքան, որ փայլի և սեղանին չկպչի։ Ստացված խմորը կիսել 2 գնդի, ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե, հետո բարակ գրտնակել, բաժակով կտրտել, շրջանների կենտրոններում դնել խճողակը (1 թեյի գդալ), եզրերը միացնել և սեղմել։ Տախտակի վրա ալյուր ցանել, Բ. շարել վրան և մինչև եփելը պահել սառը տեղում։ Բ. եփում են աղ արած եռացող ջրի կամ մսի արգանակի մեջ՝ մոտավորապես 6-8 րոպե (մինչև բարձրանան ջրի երես)։

Խճողակ։ Միսը և գլուխ սոխը աղալ, ավելացնել աղ, աղացած պղպեղ, մի քիչ ջուր կամ կաթ (հյութեղ լինելու համար) և լավ խառնել։

Խմորի համար. 1 1/2 բաժակ ալյուր, 1 ձու, 100 գ ջուր, 1/2 թեյի գդալ աղ։

Խճողակի համար. 400 գ տավարի միս (կամ 200 գ տավարի և 200 գ խոզի մսի խառնուրդ), 1 գլուխ սոխ, 1/2 բաժակ ջուր, 1/2 թեյի գդալ աղ. պղպեղը՝ ըստ ճաշակի։

Բ. ջեռեփած. եփած Բ. դնել տապակի մեջ, վրան լցնել տոմատի կամ թթվասերի սոուս, քերած պանիր, ցողել հալած յուղ և դնել ջեռոցը։