ՏՏՀ/Գինձ
Արտաքին տեսք
ԳԻՆՁ, համեմ, Հայաստանում տարածված է ամենուրեք։ Մատղաշ բույսն օգտագործվում է որպես բուրավետ համեմունք ապուրների, մսի. ձկան կերակրատեսակների, սալաթների մեջ։ Չորացնում են նաև ձմռան համար։ Պտուղներն ու սերմերը որպես համեմունք գործածում են հրուշակեղենի, մսի ու բանջարեղենի պահածոների, մարինադների մեջ։ Գ-ի կանաչ տերևներն ու պտուղները պարունակում են եթերայուղեր, որոնք օգտագործվում են օծանելիքի արտադրության, լիկյորի պատրաստման, ինչպես նաև բժշկության մեջ։ Պտուղները պարունակում են 0,2–1,4 % եթերայուղ, 16-28 % ձեթ, վիտամիններ (վիտամին E՝ 9,2 մգ %), հանքային աղեր և այլ նյութեր։