ՏՏՀ/Ուրց
Արտաքին տեսք
ՈՒՐՑ, դաշտուրց, թյում, Հայաստանում աճում է ամենուրեք։ Առավել տարածված են Կոչի, անդրկովկասյան, նոսրածաղիկ, բլրածաղիկ տեսակները։ Ունի սուր հաճելի հոտ ու համ։
Պարունակում է եթերայուղեր (0,51 %), խեժ, թթուներ, աղաղանյութեր, կալցիում, կալիում, մագնեզիում ևն։ Թարմ կամ չորացրած Ու-ով համեմում են լոբով և մսով կերակրատեսակները, երշիկը, թանապուրը, սալաթները, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները ևն։ Ու-ի եթերայուղն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոյի, օծանելիքի արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ։