(ամանեղենի, թերթերի, ժապավենների, մետաղալարերի) պատումը անագի բարակ շերտով։ Կատարվում է առարկան հալված անագի մեջ խորասուզելով (տաք եղանակ) կամ գալվանատեխնիկայի միջոցով։ Կիրառվում է սպիտակ թիթեղ պատրաստելիս (գլխավորապես պահածոյի արդյունաբերության մեջ), մեքենաների ու ապարատուրայի որոշ մասեր կոռոզիայից պաշտպանելու, պղնձե հաղորդալարերը վուլկանացնելիս՝ պղինձը ծծմբի ներգործությունից զերծ պահելու համար ևն։
ԱՆԱԳԻ ԺԱՆՏԱԽՏ, անագի թանգարանային հիվանդություն, անագե իրերի քայքայումը ցածր ջերմաստիճաններում։ Սովորական, սպիտակ անագը՝ β անագը, 13,2°C–ից ցածր ջերմաստիճաններում անկայուն է և դանդաղ փոխարկվում է (-33°–ում շատ արագ) մի այլ ալոտրոպային ձևափոխության՝ մոխրագույն կամ α անագի։ Փոխարկման հետևանքով անագի ծավալը խիստ աճում է (25,6%) և անագե իրը դառնում է փոշի։ Մոխրագույն անագի առկայությունը «վարակիչ» է և արագացնում է «հիվանդության» ընթացքը, (այստեղից էլ Ա. ժ. անվանումը)։ Ա. ժ–ով ավելի հաճախ են «հիվանդանում» չտաքացվող շենքերում (եկեղեցիներ, թանգարաններ ևն) պահվող անագե իրերը՝ հին երգեհոններ, ամանեղեն, զարդեր ևն։ Ա. ժ–ի տարածման հետևանքով, հարավային բևեռից վերադառնալիս (1912), կործանվեց Ռ. Սկոտի արշավախումբը (հեղուկ վառելանյութը պահված էր անագով զոդված անոթներում)։ Հայտնի է նաև զինվորական համազգեստների համար պատրաստված անագե կոճակների փոշիացման դեպքը Նապոլեոնի բանակում։ Ա. ժ–ից խուսափելու համար անհրաժեշտ է անագե իրերը պաշտպանել ցրտից։ Փոշի անագը վերականգնում են հալելով։
ԱՆԱԳԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, համաճուլվածքներ, որտեղ գերակշռող տարրը անագն Է։ Անագը համաձուլվածքին տալիս է արժեքավոր, տեխնիկական հատկություններ. բարձր պլաստիկություն, շփման փոքր գործակից ևն։ Անագը մտնում Է բազմաթիվ բրոնզների, դյուրահալ համաձուլվածքների, բարիտների, զոդանյութերի, առանցքակալային նյութերի և այլ համաձուլվածքների բաղադրության մեջ։
ԱՆԱԳԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, բնական միներալային ագրեգատներ՝ անագի այնպիսի պարունակությամբ, որոնցից մետաղական անագ կորզելը տնտեսապես շահավետ Է։ Անագի հիմն․ միներալը կասիտերիտն է ( – 78,8%), արդ. որոշ նշանակություն ունի նաև ստանինը։ Ա. հ–ի արմատական հանքավայրերը մշակվում են այն դեպքում, երբ անագի պարունակությունը կազմում է 0,1–0,2%, ցրոնայինները՝ 0,02–0,07%: Ծագմամբ Ա․ հ. կապված են թթու գրանիտների հետ և ստորաբաժանվում են անագաբեր պեգմատիտային, քվարց–կասիտերիտային և սուլֆիդ–կասիտերիտային ֆորմացիաների։ Ա. հ–ի համաշխարհային պաշարների 75% կուտակված է անագի ցրոնային հանքավայրերում։ ՍՍՀՄ–ում Ա. հ–ով առավել հարուստ են Հեռավոր Արևելքի շրջանները, Անդրբայկալը, Ղազախստանը, արտասահմանյան երկրներից՝ Մալայզիան, Ինդոնեզիան, Չինաստանը, Բոլիվիան, Զաիրի Հանրապետությունը ևն։ ՀՍՍՀ–ում անագի երևակումներ կան Սևանի ավազանում, Հրազդանի և Ստեփանավանի շրջաններում։
ԱՆԱԳԻ ՔԼՈՐԻԴՆԵՐ, անագի և քլորի միացությունները։ Անագի երկքլորիդը՝ , սպիտակ, բյուրեղական նյութ Է (խտությունը՝ 3950 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 247°C, եռմանը՝ 652°C)։ Լուծվում Է սպիրտում, եթերում, ացետոնում, շատ լավ՝ ջրում։ Ջրային լուծույթներից նստում Է անգույն բյուրեղահիդրատը (խտությունը՝ 2710 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 37,7°C)։ Նոսր լուծույթներում հիդրոլիզվում Է։ Վերականգնիչ Է. վերականգնում Է ոսկին, արծաթը, օրգանական նիտրոմիացությունները ևն։ Օդում օքսիդանում Է։ Ստացվում Է անագը խիտ աղաթթվում լուծելով։ Օգտագործվում Է օրգանական ներկանյութերի սինթեզում որպես ժանտանյութ։ Անագի քառաքլորիդը՝ , անգույն հեղուկ Է (խտությունը՝ 2230 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 33°C, եռմանը՝ 113,9°C)։ Օդի խոնավությունից հիդրոլիզվելու պատճառով ծխում Է։ Լուծվում Է ջրում, բենզոլում, ծծմբածխածնում։ Ջրային լուծույթներից նստում Է սպիտակ բյուրեղահիդրատը (կայուն Է 19–56°C–ում)։ Ստացվում Է հալված անագի և չոր քլորի միացումից։ Տեխնիկայում ստանում են անագապատված թիթեղների թափոնները քլորով մշակելով։ Օգտագործվում Է չթադաջման համար, նաև՝ որպես մետաքսե գործվածքը ծանրացնող ողորկիչ, կատալիզատոր ևն։
ԱՆԱԳՐԱՄԱ (<հուն. άνά – շրջ.+ γράμμα – գիր, շրջագիր, գրաշրջություն), ծածկագրության ձև, որը վերծանվում Է բառի հակառակ ընթերցանությամբ («մարդ» – «դրամ», «պատ» – «տապ»)։ Ա–ի հայտնագործումը կապում են հույն քերական Լիկոֆրոնի (մ. թ. ա. III դ.) անվան հետ։ Հայ գրականության մեջ օգտագործել են Սայաթ–Նովան («յանա–յանա» = «Անայ–Անայ»), Ռ. Պատկանյանը («ռոզնեց»=«ցենզոռ») և ուրիշներ։ Հնում Ա. օգտագործել են նաև հայկական այբուբենով ծածկագրեր կազմելու համար։ Տառը գրել են վերից վար շուռ տված և աջից ձախ։ Այս ձևով գլխագիր Բ–ն կարդացվել է Ե, Գ–ն՝ ժ, Ս–ն՝ Ո ևն։
Գրկ. Աճառյան Հ., Հայոց գրերը, Վնն., 1928, Էջ 469-70։
ԱՆԱԴԻՐ, գետ ՌՍՖՍՀ Մագադանի մարզում։ Երկարությունը 1150 կմ Է, ավազանը՝ 191 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Անադիրի սարահարթից և թափվում Բերինգի ծովի Անադիրի ծոցը։ Գլխավոր վտակներն են ձախից՝ Բելայան, Տանյուրերը,
աջից՝ Մայնը։
ԱՆԱԴԻՐ (մինչև 1920՝ Նովո–Մարինսկ), քաղաք, ՌԱՖՍՀ Մագադանի մարզի Չուկոտյան ազգային օկրուգի կենտրոնը, Բերինգի ծովի Անադիրի ծոցի ափին։ 8 հզ․ բն. (1972)։ Ծովով կապված Է Պետրոպավլովսկ–Կամչատկայի, Մագադանի, Վլադիվոստոկի հետ։ Ունի ձկան պահածոների գործարան։ Արդյունահանվում է ածուխ։ Գործում են մանկավարժական ուսումնարան, հայրենագիտական թանգարան, հեռուստակենտրոն։
ԱՆԱԴԻՐԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Ասիայի հյուսիս–արևելքում, Չուկոտյան ազգային օկրուգում (ՌՍՖՍՀ Մագադանի մարզ), Անադիր գետի ստորին ավազանում։ Մակերևույթը հարթ է, եզրային մասերում՝ ալիքավոր։ Կազմված է ավազա–կավային նստվածքներից, ծայրամասերում՝ ավազաքարերից և հրաբխային ապարներից։
ԱՆԱԵՐՈԲՆԵՐ (<հուն. (XV - ժխտ. մասնիկ + աերոբներ), ազատ թթվածնի բացակայության պայմաններում ապրելու և զարգանալու ընդունակ միկրոօրգանիզմներ (թարթիչավոր ինֆուզորիաներ, որոշ բակտերիաներ, փափկամորթներ են)։ Չկարողանալով վերցնել օդից՝ նրանք կլանում են սուբստրատի քայքայումից անջատված թթվածինը։ Տարբերում են օբլիգատ կամ պարտադիր Ա. (կարագաթթվային բակտերիա, փայտացման ցուպիկ ևն), որոնց զարգացման համար պահանջվում է թթվածնազուրկ միջավայր և ֆակուլտատիվ կամ պայմանական Ա. (խմորասնկեր, որովայնատիֆի ցուպիկ ևն)։ Վերջիններս կարող են զարգանալ նաև առանց թթվածնի։ Ա. բնության մեջ շատ տարածված են (հողում, հատակային նստվածքներում ևն) և կարևոր դեր են խաղում օրգանական ու անօրգանական նյութերի փոխակերպումների ժամանակ։
ԱՆԱԶԱՏՆԵՐ, աշխատավոր և շահագործվող դասակարգը վաղ ֆեոդալական (նախարարական) Հայաստանում։ Ա. են կոչվել ինչպես գյուղական ազատ ու կախյալ շինականները, այնպես էլ քաղաքային բնակչության ստորին խավերը՝ ռամիկները։ Ա–ի կախվածությունը կրել է տնտեսական բնույթ։ Վճարել են պետական, նախարարական և եկեղեցական զանազան հարկեր, կատարել շինարարական, ռազմական և այլ բևույթի աշխատանքային պարհակներ։ Պատերազմի ժամանակ Ա–ից է կազմվել հետևակ զորքը, առանձին դեպքերում՝ նաև ռամիկ այրուձին։ Ա. անձնապես ազատ են եղել և հանցանքների համար՝ ենթակա դատի։ Հանցավոր Ա. դատապարտվել են մարմնական պատիժների, տաժանակիր աշխատանքների, ստրկական ծառայության և վճարել դրամական տուգանք։ Ա–ի արյան գինը կրկնակի ցածր է գնահատվել ազատների արյան գնից։
ԱՆԱԼԳԻՆ, ցավը հանգստացնող, ջերմությունն իջեցնող և հակաբորբոքային դեղանյութ։ Նշանակվում է նյարդացավերի, մկանային և նյարդային հյուսվածքների բորբոքումների, ինչպես նաև բարձր ջերմությամբ ընթացող հիվանդությունների (գրիպ, ռևմատիզմ) դեպքում՝ դեղահատերի և սրսկումների ձևով։
ԱՆԱԼԻԶ (<հուն. άνάλυσις – տարրալուծում, անդամահատում), տես Վերլուծություն։
ԱՆԱԼԻԶ ՔԻՄԻԱԿԱՆ, տես Վերլուծական քիմիա։
ԱՆԱԼԻԶԱՏՈՐՆԵՐ (կենս.), վերլուծիչներ, բարձրակարգ կենդանիների և մարդու անատոմա–ֆիզիոլոգիական բարդ համակարգեր, որոնք ընդունում և նուրբ վերլուծության են ենթարկում ար–