Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յին), իսկ մեզոզոյան ձևերը՝ ավելի բարդ (ցերատիտային և ամոնիտային) թիաբերանային գծերով։ Ա. եղել են համաշխարհային օվկիանոսում տարածված ծովային գիշատիչներ, ունեցել են ձևերի բազմազանություն, որոնց շնորհիվ դասվում են «ղեկավարող» բրածոների շարքը։ ՀՍՍՀ–ում Ա–ով հարուստ են Զանգեզուրի և հսարլ. շրջանների յուրայի և կավճի հասակի նստվածքները։ Վ. Հակոբյան.

ԱՄՈՆԻՏՆԵՐ, պայթուցիկ խառնուրդներ, պարունակում են ամոնիումի նիտրատ, պինդ կիզանյութեր և պայթուցիկ նյութեր։ Ա. փշրտող (երկրորդային) պայթուցիկ նյութեր են։ Ա–ի պայթուցիկ հատկությունները կախված են բաղադրությունից, մանրացման և խառնման աստիճանից։ Ըստ բաղադրության տարբերում են՝ 1. Բուն Ա. (պարունակում են պայթուցիկ նիտրոմիացություններ, օր. ամատոլը՝ տրինիտրոթոլուոլ), 2. Ամոնալներ (պարունակում են մետաղական ալյումինի փոշի), 3. Դինամոններ (պարունակում են չպայթող կիզանյութեր՝ տորֆ, փայտի ալյուր, մետաղներ են), 4. Փոշեկերպ նիտրոգլիցերինային պայթուցիկ նյութեր (պարունակում են նիտրոգլիցերին կամ ազոտական թթվի այլ էսթերներ ևն)։ Ա–ի համար կարևոր բաղադրիչ է ամոնիումի նիտրատը։

Ա. հեշտությամբ խոնավություն են կլանում, քարանում և կորցնում պայթելու հատկությունը։ Այդ թերությունները մասամբ վերացվում են՝ հատուկ խառնուրդներ ավելացնելով։ Ա. օգտագործվում են երկրի մակերևույթի վրա և ընդերքում կատարվող պայթեցման աշխատանքներում, ականների լիցքավորման համար ևն։ Ս. Ավագյան


ԱՄՈՆԻՈՒՄ, անօրգանական իոն։ Տերմինն սւռաջարկել է Հ. Դևին (1808)։ Ա. ջրածին իոնի և ամոնիակի միացման արդյունք է Միացումը տեղի է ունենում ի հաշիվ ազոտի չօգտագործված էլեկտրոնային զույգի։ Ա. ունի կանոնավոր քառանիստի կառուցվածք, որի գագաթներին գտնվում են իրար համարժեք ջրածնի ատոմներ։ Միացություններում միարժեք մետաղի դեր է կատարում։ Լուծույթներում գոյություն ունի իոնի ձևով։ Ամոնիումի հիդրօքսիդը հիմք է, առաջացնում է ջրում լուծելի աղեր՝ ամոնիումի կարբոնատ, ամոնիումի նիտրատ, ամոնիումի սուլֆատ, ամոնիումի քլորիդ] ևն։


ԱՄՈՆԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, տես Ազոտական պարարտանյութեր։


ԱՄՈՆԻՈՒՄԻ ԿԱՐԲՈՆԱՏ, , ամոնիումի ածխաթթվական չեզոք աղը։ Անգույն, ջրում լավ լուծվող բյուրեղներ են։ Հեշտ քայքայվում է՝ առաջացնելով ամոնիումի թթու կարբոնատ՝ , որն անգույն, ջրում լուծելի բյուրեղային նյութ է, անկայուն է՝ քայքայվում է մոտ 60°C–ում՝ առաջացնելով և ։ Ա. կ. ստացվում է ամոնիակի և ածխաթթվական գազի փոխազդմամբ (ջրային լուծույթում)։ Օգտագործվում է գործվածքների ներկման համար, նաև հրուշակեղենի արտադրության և բժշկության մեջ։


ԱՄՈՆԻՈՒՄԻ ՆԻՏՐԱՏ, ամոնիակային բորակ, , ամոնիումի ազոտաթթվական աղը։ Անգույն, խիստ խոնավածուծ, չոր վիճակում պայթուցիկ բյուրեղներ են։ Խտությանը՝ 1730 կգ/մ, հալման ջերմաստիճանը՝ 170°C, ավելի բարձր ջերմաստիճաններում քայքայվում է՝ առաջացնելով ազոտի ենթօքսիդ՝ ։ Լավ լուծվում է ջրում (20°C–ում՝ 65,8%)՝ կլանելով ջերմություն։ Լուծվում է նաև հեղուկ ամոնիակում և սպիրտներում։ Օքսիդիչ է։ Ստացվում է ամոնիակի և ազոտական թթվի փոխազդմամբ։ Արդյունավետ ազոտական պարարտանյութ է (պարունակում է 35% ազոտ)։ Օգտագործվում է նաև պայթուցիկ խառնուրդներ պատրաստելու (տես Ամոնիտներ, Ամոնալներ), ցածր ջերմաստիճաններ ստանալու համար և բժշկության մեջ։


ԱՄՈՆԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԱՏ, , ամոնիումի ծծմբաթթվական չեզոք աղը։ Անգույն, ջրում լավ լուծվող (20°C–ում՝ 43%) բյուրեղներ են, խտությունը՝ 1770 կգ/մ։ Ջրային լուծույթը թթվային է (տես Հիդրոլիզ)։ 218°C–ից բարձր տաքացնելիս քայքայվում է՝ առաջացնելով ամոնիումի թթու սուլֆատ՝ , իսկ 357°C–ից բարձր ջերմաստիճաններում՝ ծծմբական թթու։ Ա. ս. ստացվում է ամոնիակի և ծծմբական թթվի փոխազդմամբ։ Տարածված և լավորակ ազոտական պարարտանյութ է։ Ունի ֆիզիկական լավ հատկություններ։ Չոր վիճակում հեշտությամբ կարելի է ցրել ձեռքով և շարքացանով։ Որպես պարարտանյութ օգտագործվում է նաև Ա. ս–ի ամոնիակաջրային լուծույթը։


ԱՄՈՆԻՈՒՄԻ ՔԼՈՐԻԴ, անուշադր, , աղաթթվի ամոնիակային աղը։ Անգույն, օդում կայուն բյուրեղներ են, խտությունը՝ 1526 կգ/մ։ Լավ է լուծվում ջրում (20°C–ում՝ 27,2%) և հեղուկ ամոնիակում։ Ա. ք–ի ջրային լուծույթները թույլ թթվային են (տես Հիդրոլիզ)։ 184,3°C–ից բարձր ջերմաստիճաններում մասամբ քայքայվում է (338°C–ում՝ լրիվ)՝ առաջացնելով և ։ Ստացվում է ամոնիակի և աղաթթվի փոխազդմամբ (ջրային լուծույթում), նաև ամոնիակային եղանակով սոդայի արտադրության ժամանակ՝ որպես կողմնակի նյութ։ Կիրառվում է գալվանական չոր մարտկոցների արտադրությունում, զոդման և կլայեկման համար, ռազմական գործում՝ որպես ծուխ առաջացնող նյութ և բժշկության մեջ (սրտային այտուցների ժամանակ և սնդիկային միզամուղ դեղորայքի ներգործությունը ուժեղացնելու համար)։


ԱՄՈՆԻՖԻԿԱՑՈՒՄ (ամոնիում + լատ. facere–անել), ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման պրոցես՝ ամոնիակի անջատմամբ։ Հողում ազոտական նյութերի հիմնական զանգվածը գտնվում է բույսերի համար անմատչելի միացությունների ձևով։ Ա–ման շնորհիվ նրանք դառնում են մատչելի։ Ա. կատարվում է նեխման բակտերիաների, ճառագայթասնկերի և բորբոսասնկերի որոշ տեսակների, իսկ կենդանի օրգանիզմներից անջատված միզանյութի Ա.՝ ուրոբակտերիաների միջոցով։ Գոմաղբի միգանյութի արագ քայքայման ժամանակ ազոտի մի մասը կորչում է՝ որպես ցնդող ամոնիակ։ Այդ կանխելու համար գոմաղբին պետք է խառնել թթու տորֆ կամ գիպս, որոնք կլանում և կապում են անջատված ամոնիակը, արգելակում միզանյութի քայքայումը։ Ամոնիակ է առաջանում նաև միզաթթվի, հիպուրաթթվի և հողի հումուսի քայքայումից։ ՀՍՍՀ հողերը հարուստ են ամոնիֆիկացնող մանրէներով։ Հ. Փանոսյան


ԱՄՈՋ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Դեբեդի վտակ Բարդուտ գետակի աջ ափին, շրջկենտրոնից 12 կմ հարսավ–արևելք։ 103 բն. (1970), հայեր։ Մտնում Է Օձունի կաթնաանասնապահական սովետական տնտեսության մեջ։ Ունի ակումբ, գրադարան, բուժկայան։ Ա–ում պահպանվել է XIII դ. կառուցված Ս. Հակոբ կլոր գմբեթով եկեղեցին։


ԱՄՈՎՐՀԱՑԻՆԵՐ, սեմական ցեղերի արևմտյան ճյուղը։ Անունը ծագում է շումերական «մարտու» և աքքադական «ամուրու» (ունեն «արևմուտք» իմաստը) բառերից։ Ա–ի բնօրրանն էր Արաբական թերակղզին։ Մ. թ. ա. XXIV–XVI դդ. տարաբնակվել են Պաղեստինից մինչև Պարսից ծոցն ընկած երկրամասերում։ Մ. թ. ա. 2024-ին ելամացիների հետ Միջագետքում կործանեցին Ուրի III հարստության պետությունը, իսկ մ. թ. ա. մոտ 1894-ին հիմնեցին Հին բաբելական թագավորությունը։ Ա. մ. թ. ա. XVIII–XVII դդ. նվաճել են Սիջագետքը և հարևան դարձել Հայկական լեռնաշխարհին։ Սիջագետքում Ա. միաձուլվել են խուրրիական ցեղերին։ Ասորիքում գոյատևել են մինչև մ. թ. ա. XV–XIV դդ. (մ. թ. ա. 1 հազարամյակում Ասորիքը Ա–ի անունով շարունակել է կոչվել նաև Ամուրու), իսկ Պաղեստինում՝ մ. թ. ա. XII–X դդ., երբ Ա. ձուլվեցին հրեաների հետ։ Ա. հիշվում են Աստվածաշնչում։

Գրկ. Дьяконов И․ М․, Народы Древней Передней Азии Переднеазиатский этнографический сб․, [№] 1, М․, 1958․ Վ. Վարդանյան


ԱՄՈՐԻՄ (Amorim) Էնրիկե (1900–1960), ուրուգվայցի գրող։ Ծնվել է հուլիսի 25-ին, Սալտոյում։ Գրել է գյուղացիական կյանքը պատկերող վեւդեր («Սայլակառքը», 1933, «Գեղջուկ Ագիլյարը», 1934, «Ձին և նրա ստվերը», 1941)։ «Հաղթանակն ինքն իրեն չի գալիս» (1952), «Ծաղրածուների տոնավաճառը» (1952) և «Կորրալ Աբիերտո» (1956) քաղ. վեպերում պատկերել է սոցիալական անարդարությունը։ Մահացել է հուլիսի 28-ին, Սալտոյում։


ԱՄՈՐՁԱԲՈՐԲ, հիվանդություն։ Առաջանում է վարակիչ հիվանդությունների (գրիպ, որովայնային տիֆ, պարատիֆ, խոզուկ, բրուցելոգ, տուբերկուլոզ ևն) և ամորձիների վնասվածքի հետևանքով։ Ա. լինում է սուր և քրոնիկական։ Սուր Ա–ի ախտանիշներն են՝ ցավեր, սարսուռ, ջերմության բարձրացում, ամորձիի աստիճանաբար մեծացում։ Քրոնիկական Ա. զարգանում է աստիճանաբար, առանց ցավերի, երբեմն սրացումներով, թարախակալումով։ Ա. կարող է ամորձիների գործունեության խանգարման և ամլության պատճառ դառնալ։ Բուժումը կոնսերվատիվ է, ծանր դեպքերում՝ վիրաբուժական։ Ա. Գդոյան


ԱՄՈՐՁԱՏՈՒՄ, մալում, մարդկանց և կենդանիների ամորձիների արհեստական