Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիայի (1866) դեմ պատերազմներում կրած պարտությունները և 1867-ին Հյուսիս–Գերմանական Միության կազմավորումը հանգեցրին նրան, որ Ա. կորցրեց իր ազդեցությունը գերմ. պետությունների վրա և իր դիրքը՝ որպես մեծ տերության։ Ճգնաժամային այդ պայմաններում Ա–ի կառավարող շրջանները 1867-ին համաձայնագիր կնքեցին Հունգարիայի հետ, որով ավստր. կայսրությունը վերածվեց դուալիստական միապետության՝ Ավստրո–Հունգարիայի, որը 1879-ին դաշինքի մեջ մտավ Գերմանիայի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի և Ֆրանսիայի (տես Ավստրո–Գերմանական պայմանագիր 1879

1888-ին ձևավորվեց Ա–ի ս–դ. կուսակցությունը, որի ղեկավարությունը 90-ական թթ. վերջերին զավթեցին օպորտունիստները։

Իմպերիալիզմի դարաշրջանում Ա–ում ուժեղացավ ազգային–ազատագրական պայքարը, լայն թափ ստացավ գործադուլային շարժումը, որոնք առավել չափով խորացան և սրվեցին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914–1918)։ Պատերազմում կրած պարտության հետևանքով և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության անմիջական ազդեցությամբ 1918-ին Ա–ում ստեղծվեց հեղափոխական ճգնաժամ։ 1918-ի հոկտեմբեր–նոյեմբերին Ա–ում հաղթանակեց բարժուա–դեմոկրսւտական հեղափոխությունը։ Հաբսբուրգների կայսրությունը քայքայվեց։ Նրա ավերակների վրա ստեղծվեցին նոր, անկախ բուրժուական պետություններ՝ Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան։ Հաբսբուրգների նախկին տիրապետությունների մի մասն անցավ Հարավսլավիային, Լեհաստանին և Ռումինիային։ Հեղափոխության վերելքի պայմաններում ստեղծվում էին բանվորների և զինվորների դեպուտատների սովետներ։ 1918-ի նոյեմբերին կազմավորվեց Ավստրիայի կոմունիստական կուսակցությունը։ Աշխատավորական զանգվածների ճնշման տակ 1918-ի նոյեմբ. 12-ին Ա. հռչակվեց հանրապետություն։ Եվրոպայում ամենահետադիմական միապետական վարչակարգերից մեկը փոխարինվեց բուրժուա–դեմոկրատական կարգերով։ Պրոլետարիատը ձեռք բերեց որոշ նվաճումներ, բայց ագրարային ոչ մի բարենորոգում չանցկացվեց, հողի զգալի մասը մնաց խոշոր հողատերերի ձեռքում։ Ս–դ. կուսակցության պարագլուխները ջլատում էին բանվոր դասակարգի ուժերը և խոչընդոտում բուրժուական հեղափոխության վերածմանը պրոլետարականի։ Ավստր. բուրժուազիային հաջողվեց սոցիալ–դեմոկրատիայի օգնությամբ պահպանել կապիտալիստական կարգերը։

1919-ի սեպտ. 10-ին Ա. ստորագրեց հաշտության պայմանագիր (տես Սեն–Ժերմենի հաշտության պայմանագիր 1919), որով Ա. դրվում էր Անտանտի տերաթյունների հսկողության տակ։ 1920-ի հոկտ. 1-ին ընդունվեց Ավստր. Հանրապետության սահմանադրությունը։ 1922-ի հոկտ. 4-ին Ա. Անգլիայի, Ֆրանսիայի, Իտափայի և Չեխոսլովակիայի հետ ստորագրեց Ժնևի արձանագրությունները՝ 650 մլն. կրոն (ոսկով) միջազգային փոխառություն ստանալու մասին։ Ա–ի գրեթե ամբողջ ֆինանսները դրվում էին Ազգերի լիգայի նշանակած գլխավոր կոմիսարի վերահսկողության տակ (մինչև 1926)։ 1924-ի փետրվարին Ա. դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ–ի հետ։ 1929–33-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ Ա–ի տնտեսության համար։ Կառավարող շրջանները սոցիալական հակասություններից և տնտ. դժվարություններից դուրս, գալու նպատակով մերձեցան իտալ. ու գերմ. ֆաշիզմի հետ։ 1933-ի մարտին արձակվեց պառլամենտը, վերացվեց մամուլի և ժողովների ազատությունը, ապրիլին ցրվեց Շուցբունդ ս–դ. զինվորական կազմակերպությունը, մայիսին արգելվեց կոմկուսակցությունը։ 1930-ական թթ. Ա. դարձավ պրոիտալական և պրոգերմանական խմբավորումների պայքարի ասպարեզ։ Կանցլեր Է. Դոլֆուսը, որը կողմնորոշվում էր դեպի Իտալիան, 1934-ին սպանվեց Հիտլերի գործակալների՝ ավստր. նացիստների ձեռքով։ 1936-ին Կուրտ Շուշնիգի կառավարությունը պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, որով Ա. փաստորեն պարտավորվում էր հետևել հիտլերյան Գերմանիայի քաղաքականությանը։ 1938-ի փետր. 12-ին Հիտլերը Ա–ին վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով գործողությունների լիակատար ազատություն ընձեռել ավստր. հիտլերականներին և նրանց ներկայացուցիչներին ընդգրկել կառավարության մեջ։ Շուշնիգը տեղի տվեց, սակայն աշխատավորական զանգվածների ճնշման ներքո ստիպված էր մարտի 13-ին Ա–ի ճակատագրի վերաբերյալ ժողովրդական հարցում նշանակել։ Մինչ այդ, մարտի 11-ի լույս 12-ի գիշերը հիտլերյան զորքերը օկուպացրին Ա.։ Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի թողտվաթյամբ հիստերականները հռչակեցին Ա–ի միացումը Գերմանիային (տես Անշլյուս)։ Միակ պետությունը, որ հանդես եկավ դրա դեմ, Սովետական Միությունն էր։ Ֆաշիստական տիրապետության յոթ տարիները (1938–45) Ա–ի պատմության ամենամռայլ շրջանն էին։ Երկրի ամբողջ տնտեսությունը ենթարկվեց Գերմանիայի ռազմական կարիքներին։ 1943-ին ՍՍՀՄ–ի, ԱՍՆ–ի և Անգլիայի արտաքին գործերի մինիստրները Մոսկվայի խորհրդակցությունում հայտարարեցին «Ավստրիան ազատ և անկախ տեսնելու» երեք տերությունների ցանկության մասին։ Հիտլերյան լծից Ա. փրկելու գործում վճռական դեր խաղաց սովետական բանակը, որը 1945-ի ապրիլի 13-ին ազատագրեց Վիեննան։ Ա. բաժանվեց սովետական, ամերիկյան, անգլիական և ֆրանսիական օկուպացիոն գոտիների։ 1945-ի ապրիլին Վիեննայում ստեղծվեց Ա–ի ժամանակավոր կառավարություն, որի իրավասությունն աստիճանաբար տարածվեց ամբողջ երկրի վրա։ ԱՄՆ–ի ճնշման տակ Ա. 1948-ին ընդունեց «Մարշալի պլանը»։ ԱՄՆ և արևմտյան տերությունները ձգձգում էին Ա–ի հետ պետական պայմանագրի կնքումը՝ ձգտելով երկիրը վերածել Հյուսիս–ատլանտյան ագրեսիվ խմբավորման ռազմաստրատեգիական բազայի։ 1946–48-ին Ա–ում ազգայնացվեցին ծանր արդյունաբերության զգալի մասը և երեք խոշոր բանկեր։ 1955-ի մայիսի 15-ին ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ա–ի ներկայացուցիչները Վիեննայում ստորագրեցին «Անկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման մասին պետական պայմանագիրը», որով վերացվեց Ա–ի օկուպացումը։ 1955-ի հոկտ. 26-ին ավստր. պառլամենտը օրենք ընդունեց Ա–ի մշտական չեզոքության մասին։ Ա. պարտավորվել է չմիանալ ոչ մի ռազմական դաշինքի և թույլ չտալ օտարերկրյա ռազմական բազաներ ստեղծել իր տերիտորիայում։ Ա–ի չեզոքությունը ճանաչել են աշխարհի շատ պետություններ։ 1955-ի դեկտեմբերին Ա. դարձավ ՍԱԿ–ի անդամ։ Սակայն բուն Ա–ում և նրա սահմաններից դուրս կան ուժեր, որոնք ձգտում են Ա. շեղել չեզոքության ուղուց։ Այսպես կոչված Ավստրիայի ազատության կուսակցությունը կողմնորոշվում է դեպի ԳՖՀ մոնոպոլիստները։ Ուժեղանում է արևմտա–գերմանական կապիտալի ներթափանցումը Ա–ի տնտեսության մեջ։ 1962-ից բանակցությաններ են տեղի ունենամ «ընդհանուր շուկային» Ա–ի մասնակցության շուրջը։ 1945–66-ին իշխանության գլուխ էին կանգնած երկու խոշոր կուսակցաթյունների՝ Ավստրիական ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) և Ավստրիայի սոցիալիստական կուսակցության (ԱՍԿ) ներկայացուցիչներից կազմված կոալիցիոն կառավարությունները։ 1966-ի մարտի 6-ի պառլամենտական ընտրություններում ԱԺԿ ստացավ Ազգային խորհրդի տեղերի բացարձակ մեծամասնությունը և կազմեց միակասակցական կառավարություն։ 1971-ի մարտին, Ազգային խորհրդի ընտրություններում ԱՍԿ կազմեց իր միակուսակցական կառավարությունը։ Սովետական Միության և Ա–ի միջև հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ։ Հաջողությամբ զարգանամ են Ա–ի առևտրական, մշակութային և գիտատեխնիկական կապերը ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ։

VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպությունները

Ավստրիայի կոմունիստական կուսակցություն (ԱԿԿ)։ Հիմնադրվել է 1918-ին։

Ավստրիական ժողովրդական կուսակցություն (ԱԺԿ)։ Բուրժուա–կալվածատիրական կուսակցություն է, ստեղծվել է 1945-ի ապրիլին, նախկին քրիստոնեա–սոցիալական կուսակցության հիմքի վրա։ Ունի մոտ 700 հզ. անդամ (1970)։ Սերտորեն կապված է կաթոլիկական շրջանների հետ։ Տպագիր օրգանն է «Ֆոլկսբլաթ»–ը («Volksblatt»)։

Ավստրիայի սոցիալիստական կուսակցության (ԱՍԿ)։ Ստեղծվել է 1945-ին, նախկին սոցիալ–դեմոկրատական կուսակցության հիմքի վրա։ Ունի ավելի քան 700 հզ. անդամ (1970)։ Տպագիր օրգանն է «Արբայտեր–ցայտունգ»–ը («Arbeiter–Zeitung»)։