Հեղինակի քննարկում:Ղևոնդ Ալիշան
Ավելացնել քննարկումԱրտաքին տեսք
Latest comment: 12 տարի առաջ by Chaojoker
Իսկ ինչի՞ են այդ նյութերը առցանց, հղումներով։ Ավելի լավ չէ՞ նյութերը կրկնօրինակել վիքիդարանում, քանի որ արտաքին հղումները հուսալի չեն։ --Norayr (քննարկում) 10:47, 21 Օգոստոսի 2012 (UTC)
- Ողջույն, հնարավոր է կրկնօրինակել, սակայն առավելություններից մեկը, որ Վիքիդարանն հանդեպ այլ նման կայքերն ունի այն է, որ Վիքիդարանում կարելի է օգտագործել Էջի խմբագրման ընդլանումը, որն առիթ է տալիս բեռնել էջի տեսածրած տարբերակը (հնարավորության դեպքում Դեժավյու, իսկ եթե ոչ ՓիԴիԷֆ կամ ՋեյՓիՋի տարբերակով)՝ ԱԲԲԻԻ-ով տառաճանաչված և տեքստային շերտ ավելացրած, իսկ հետո կողք կողքի ներմուծել/սրբագրել/հաստատել տեքստը՝ նախքան գրվածքի էջերում ներառելը։ Օրինակի համար, ահա Դոն Կիխոտի էջերից մեկն․ աջ կողմում տեսածրած տարբերակն է, ձախ կողմում սրբագրված և հաստատված (երկու տարբեր մասնակցի կողմից սրբագրումով ստացվում է հաստատում)։ Իսկ սա այն էջն է, որտեղ տվյալ էջը ներառվել է։ Այնպես որ եթե տեսածրած տարբերակն առկա չէ սրբագրման համար, շատ տարբերություն չունի որ տվյալ գրվածքը Վիքիդարանում է գտնվում թե մեկ այլ կայքում, կարևորը՝ որ առկա է, իսկ գերադասությունը Վիքիդարանում տրվում է տեսածրած տարբերակով տեքստերին, որոնք սրբագրելի և հաստատելի են։ Ինչ վերաբերում է Ղևոնդ Ալիշանի գրվածքներին, թեև ԱԲԲԻԻ ՖայնՌիդերը համեմատաբար լավ է աշխատում Խորհրդային Հայաստանում տպագրված գրքերի տառատեսակներով, ցավոք, այնքան էլ լավ տառաճանաչում չունի ավելի հին տեքստերի կամ հաճախ արևմտահայերենի համար, օրինակի համար տե՛ս Ղևոնդ Ալիշանի Հայբուսակ գիրքն, օրինակ՝ այս էջը։ Այսինքն դեռ հնարավոր է Ղևոնդ Ալիշանի գրքերի տեսածրած տարբերակը Գուգլ գրքերից կամ Համացանցային պահոցից վերցնել և տառաճանաչել և տեղադրել, բայց հետո սրբագրման ահռելի՜ գործ է պահանջում։
- Հ․Գ․ Նոր նկատեցի Օտյանի «Ընկեր Փանջունին», որը ժամանակին բեռնել ես։ Հիանալի է :) Կփորձեմ հնարավորության դեպքում դեժավյուի վերածել և տեքստային շերտ ավելացնել :) Chaojoker (քննարկում) 18:14, 21 Օգոստոսի 2012 (UTC)